Տղերք, չի՛ կարելի դուխով ոչինչ չանել. սովորեք որոշումներ ընդունել ու մի վախեցեք պատասխանատվությունից

Որոշեցի գրել...
Գրում եմ ոչ թե որպես սև կամ սպիտակ, ոչ թե որպես հին կամ նոր, այլ որպես Կարեն Քոչարյան, որը եղել է, կա և կմնա ՀՀ շարքային քաղաքացի: Ով այս երկրում ապրել է խորհրդային ժամանակահատվածից մինչ օրս և քիչ թե շատ ինչ-որ ճանապարհ է անցել:
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
Տղերք, եկել է գործ անելու ժամանակը: Պոպուլիզմը անցյալ տարվա ռեպերտուարն էր (ԶԼՄ-ներին խնդրում եմ, որ եթե այս նամակը տեղադրեն իրենց կայքերում, այս երկու նախադասությունը չդարձնեն վերնագիր): Հավատացեք, չեմ չարախնդում, չեմ քննադատում, չեմ ուզում, որ այս իշխանությունը ձախողվի, ոչ ռոբերտական եմ, ոչ էլ սերժական: Ավելին. ուզում եմ, որ այս իշխանությունն ունենա ամենամեծ հաջողությունները: Ոչ թե նրա համար. որ ես նիկոլական եմ, այլ շատ ավելի մերկանտիլ նկատառումներով՝ որպեսզի իմ երեխաները ապրեն նորմալ, կայացած և առաջադեմ երկրում (ինձ ճանաչողները սրա մասին գիտեն շատ վաղուց): Իսկ դրա համար պետք է չվախենալ պատասխանատվությունից, սովորել որոշում ընդունել և, որ ամենակարևորն է, այդ որոշումները կյանքի կոչել: Այդ որոշումների մեջ կարող են լինել նաև սխալնել: Մի վախեցեք սխալվելուց: Չի սխալվում միայն նա ով ՈՉԻՆՉ չի անում:
ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴՈՒԽՈՎ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ:
Այսօր արդեն հներին բռնելով ոչնչի չեք հասնի, որովհետև խաղի կանոնները,դեռ անցյալ տարի, հենց դուք եք սահմանել, երբ մի քանի օլիգարխների բռնելուց հետո, բաց էիք թողնում՝ վնասը փոխհատուցելուց հետո (կարծում եմ օրինակներ բերելու կարիքը չկա): Եվ ճիշտ էիք անում, որովհետև այս կամ այն օլիգարխի կամ բիզնեսմենի նստելով երկրի և ժողովրդի վիճակը չի լավանալու: Ավելի լավ է նրանց առջև խնդիր դնել (կամ ստիպել, դուք ինձանից լավ գիտեք ձևերը) կապիտալ ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել: Չեմ ուզում խոսել ժողովրդի անունից (ինչպես դա անում եմ գրեթե բոլորը), բայց հավատացեք, շատերին արդեն չի հետաքրքրում ով ում բռնեց: Անգամ եթե այսօր Սերժին բռնեք դա ունենալու է 1-2 օրվա լրատվական էֆեկտ: ՈՉ ԱՎԵԼԻՆ: Նրանք վերադարձել են իրենց առօրյային, իրենց ընտանիքներին և ուզում են պարզապես լավ ապրել: Այն, որ բարքերի առումով երկրում շատ բան է փոխվել, ոչ ոք չի կարող հերքել: Բայց կրկնում եմ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵԼԸ երկրի զարգացման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Սահմանեք հստակ խաղի կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար: Հավատացեք այդ կանոններին հետևում են նաև դրսի ներդրողները:
Եվ մի բան էլ. սովորեք լսել: Լսել բոլոր մասնագետներին և պրոֆեսիոնալներին: Անգամ, եթե այդ մասնագետները ձեզ քննադատում են կամ այլ ճամբարից են: Անպայման չէ, կյանքի կոչեք նրանց ասածները: ԲԱՅՑ ԼՍԵՔ: Ֆեյսբուքն այս իմաստով ապագա չէ: Ֆեյսբուքի օգտատերերի մեծ մասը ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է: Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բանի մասնագետ չէ: Մի վախեցեք ՀԿ-ների ճնշումներից: Դա նրանց գործն է: Իսկ ձեր գործը աշխատելն է: Օրինակ՝ ուժային կառույցները չեն կարող ՔՆՔՈՒՇ լինել: Այդ կառույցները նրա համար են, որ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառեն:

Առայժմ այսքանը:
Հարգանքներով, Կարեն Քոչարյան

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am