Հայաստանի հարևանը սպասում է Թրամփի քայլին. Խիստ արձագանք

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի առաջնորդի հետ հանդիպելու հնարավորությունը չէր բացառել, ինչպես նաև նշել էր, որ ԱՄՆ-ը չի ցանկանում իշխանափոխություն Իրանում։
Վաշինգտոնից նետված ուղերձները դեռ մեծ երաշխիք չեն, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը կթուլանա, կամ՝ ԱՄՆ-ն կվերացնի պատժամիջոցները ընդդեմ Իրանի։

Ահա, պաշտոնական Թեհրանից արձագանքեցին ԱՄՆ նախագահի հայտարարություններին։

Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, երեկ հայտարարեց Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Առաջին քայլը պետք է անի Միացյալ Նահանգները, հակառակ դեպքում երկկողմ հարաբերություններում ոչինչ չի փոխվի», - պնդել է Ռոհանին այսօր պետական հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակված ելույթում: - «Եթե Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է բանակցել, պետք է քայլ անի՝ վերացնելով Իրանի ժողովրդի դեմ սահմանված բոլոր ապօրինի, անարդար ու անազնիվ պատժամիջոցները: Խնդրի լուծման բանալին Վաշինգտոնի ձեռքում է», - հավելել է նա:

Փաստացի Ռոհանիի այս հայտարարությունը Թեհրանի պատասխանն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով երեկ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում պնդել էր, թե չի բացառում Ռոհանիի հետ հանդիպումը՝ «բարենպաստ պայմանների առկայության պարագայում»: Թե որոնք են այդ բարենպաստ պայմանները՝ Դոնալդ Թրամփը չէր մանրամասնել, բայց ակնհայտորեն դրական էր արտահայտվել իրանցի գործընկերոջ մասին: - «Կարծում եմ՝ մի փոքր ճանաչում եմ նրան վերջին տարիներին հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես կասեմ ձեզ մեկ բան՝ նա շատ հմուտ բանակցող է: Կարծում եմ՝ նա կցանկանա հանդիպել, կարծում եմ՝ Իրանն ինքն ուզում է, որ այս իրավիճակը հարթվի», - ասել էր ԱՄՆ նախագահը:

Թեհրանի և Վաշինգտոնի՝ տասնամյակներ ի վեր լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե դուրս է գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Թրամփի վարչակազմը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

«Իրանը միջուկային զենք ստեղծելու ցանկություն երբևէ չի ունեցել», - այսօր կրկնել է Հասան Ռոհանին, զգուշացնելով՝ եթե Թեհրանի շահերը չերաշխավորվեն, իր երկիրը կշարունակի քայլ առ քայլ հրաժարվել միջուկային փորձարկումները սահմանափակելու մասին 2015-ին ստանձնած պարտավորություններից:

Վերջին օրերին արևմտյան մամուլը գրում է, որ երկկողմ տարաձայնությունները հարթելու գործին է միացել Ֆրանսիայի նախագահը: Ինչպես փոխանցում է «Ազատությունը»՝ «Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, Էմանյուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահին առաջարկել է կարգավորման ճանապարհային քարտեզ, ըստ որի Իրանը իրավունք կստանա որոշակի, սահամանփակ ժամանակահատվածի ընթացքում նավթ վաճառել, եթե վերստին հետևի միջուկային համաձայնագրի պայմաններին և բանակցություններ սկսի հրթիռային փորձարկումների ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս հաղորդումների ֆոնին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին անակնկալ այցելել էր ֆրանսիական Բիարից քաղաք, որտեղ և անցնում էր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Զարիֆը հանդիպել էր Ֆրանսիայի նախագահին, գագաթնաժողովին մասնակցող Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններին։

Միացյալ Նահանգների նախագահը Իրանի բարձրաստիճան դիվանագետին չէր հանդիպել, բայց փաստել էր՝ Մակրոնն իրեն տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին: «Ես գիտեի, տվեցի իմ հավանությունը, բայց անձամբ չցանկացա հանդիպել Զարիֆին, դեռ վաղ է», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը դրական էր գնահատել Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները: Ինքը՝ Զարիֆը, հանդիպումներից հետո Twitter-ում գրել էր․ - «Այն ճանապարհը, որ մենք պետք է անցնենք շատ դժվարին է, բայց ամեն դեպքում, արժե փորձել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1054 անգամ
Լրահոս
Նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը Սա հաղորդում է հանցագործության մասին՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի. Արա Վարդանյան (video) Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Ռոբերտ Քոչարյանի նման մարդուն ոչ թե պետք է բանտում պահել, այլև՝ ձեռքերի վրա.Արա Վարդանյան (video) Դասալիքները ատում են մարտական զինվորականներին, քանի որ վախկոտը միշտ ատում է քաջին Հայաստանի գիշերային երկնքում արտացոլված երկնաքարը իրականում ընկել է Թուրքիայի տարածքում․ Daily Sabah (տեսանյութ) Արսեն Ջուլֆալակյանը` ԿԳՄՍ փոխնախարար դառնալու մասին Շմայսի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ Մարուքյանը ելքը գտավ ԱՄՆ-ում ոստիկանը շնչահեղձ է արել աֆրոամերիկացի կասկածյալին․ CBS News (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը Հազարավոր զինծառայողներ են տեղակայել սահմանին Ապագան պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր հայրենիքով, ամուր պետականությամբ. ՀՀ ՍԴ նախագահի շնորհավորական ուղերձը Դաժան սպանություն. Իրանում հայրը գլխատել է 14-ամյա դստերը Հունաստանի քաղպաշտպանության նախարարը հայտարարել է Թուրքիայի հետ սահմանին պատնեշ կառուցելու մասին Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր Երկու ամիս է մենք վճարում ենք կառավարության անդամների «ուսման վարձը», որ ԱՀԿ-ի կողմից չպատժվեն. բժիշկը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին (video) Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, չկասկածեք, որ Ձերն էլ կենթարկվի.Փաշինյանը՝ Անի Սամսոնյանին (video) Դերասանության հարցում կարծում եմ՝ պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան (video) Ի՞նչ խմորումներ են «Իմ Քայլ»-ում. իշխանական պատգամավորներից ովքե՞ր մանդատը վայր կդնեն. մեկնաբանում է՝ Ալեն Սիմոնյան (video) Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Միքայել Մինասյանի աղմկահարույց վերջին հայտարարություններին (video) Ծնողներ ոտքի կանգնեք, "Լանզարոտի" կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները պետք է ամաչեն փողոց դուրս գալ․Չախալյան (video) Սասուն Միքայելյանը լեգիտիմացրեց դասալիքներին ու բանակից փախածներին. Միհրդատ Մադաթյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն...