ՀՊՏՀ գիտական խորհուրդը դեմ է քվեարկել Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան դասավանդման հնարավորությունից

ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը: Այս մասին հաղորդվում է ՀՊՏՀ ուսանողների հայտարարության մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության մեծ ալիքն ինչ-որ կերպ մեղմվի, գիտական խորհուրդը պատրաստեց առանձին հայտարարություն, որի մեջ նշվում է, թե իբր մրցույթի արդյունքում հրավիրված բոլոր բարձրակարգ մասնագետները ներգրավվելու են, սակայն հայտարարության մեջ կոծկվում է, որ մրցույթի տապալման միջոցով համալսարանի նոր ղեկավարությանը կրճատելու է մրցույթով անցած մասնագետների համար նախապես սահմանված դասաժամերը, որպեսզի հետ վերադարձնի մրցույթը չանցած ցածրորակ դասախոսների գերակշիռ մեծամասնությանը, որոնց հետ համալսարանի ռեկտորի նոր ժ/պ Դիանա Գալոյանն ունեցել է նախնական պայմանավորվածություն: Հատկապես անընդունելի է, որ, օգտվելով նախորդ ղեկավարության կատարած հսկայածավալ աշխատանքից, համալսարանի նոր ղեկավարությունը խեղաթյուրում է մրցույթի արդյունքները՝ միաժամանակ ձևացնելով, որ բարեփոխումների գործընթացները շարունակվում են: Թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը և ուսանողներին՝ Ռուբեն Հայրապետյանի ջանքերի միջոցով հավաքագրված մասնագետների մասին ընդամենը արձանագրում են, որ նրանք ստանալու են դասաժամեր՝ առանց ազնվորեն տեղեկացնելու, որ նրանց դասաժամերը կրճատվելու են, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա կատարել մի քանի տասնյակ դժգոհող և մրցույթը չհաղթահարած դասախոսների նկատմամբ ստանձնած պարտավորությունը:

Հայտարարում ենք, որ որպես համալսարանի շահառու՝ դեմ ենք այս անարդարությանը և որևէ դեպքում չենք հանդուրժելու հազարավոր ուսանողների շահերի դեմ ուղղված այս դավադրությունը»:

դիտվել է 708 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am