Փաշինյանը հոգնել է անակնկալներից, ամեն ինչ նույն սցենարով

ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շոուի վերածված ձերբակալությունը կասկածի տակ դրվեց եւ լրատվամիջոցների եւ հանրության ոչ զոմբիացած շրջանակների կողմից։
Ինչո՞ւ հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին, երբ թավշյա հեղափոխությունից հետո ավելի քան մեկուկես տարի է անցել, իսկ Գագիկ Խաչատրյանը ծպտյալ պաշտոնյա չէր: Այս հարցին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը տալիս է բավական նորմալ պատասխան, հայտնելով, թե այս ընթացքում նյութեր էինք նախապատրաստում, ստացված տեղեկություններն էինք ուսումնասիրում:
Բայց նույնիսկ այս պատասխանից հետո կրկին հարց է հնչում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի խոսել այդ մասին ու դա չի ներկայացրել իբրեւ «դարի հանցագործություն» ինչպես արեց Արամ Հարությունյանի դեպքում։ Մի խոսքով՝ ինչու-ների ողջ շարան եւ զրո պատասխան։ Իսկ պատասխանն առավել քան ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շեշտակի անկումը մի կողմից, Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններից բարձրացած աղմուկը մյուս կողմից, Փաշինյանին փրկօղակ է հարկավոր՝ հանրության ուշադրությունը շեղելու, իր հեղինակությունը նախկինների նկատմամբ «վրեժխնդրությամբ» բարձրացնելու, որոշ շրջանակների արյան ծարավը հագեցնելու համար։ Այս գործընթացին են լծվել եւ իրավապահները, որոնք ապահովում են շոուի հիմնական մասը, բռնում-բաց թողնում «փրկօղակներին, եւ Նիկոլ Փաշինյանի պատգամավորները, որոնք «մասովկայի» հարցն են լուծում ու տարածում են այդ աշխարհացունց ինֆոներն ու փառք ու պատիվ տալիս իրենց քաղաքական հորը, եւ իշխանական քարոզչամեքենաները։ Եւ, ահա, դեռ չմարսած Գագիկ Խաչատրյանի ձերբակալության լուրը, նրանք մի նոր չափաբաժին են փորձում ներարկել հանրությանը։Առավոտից Հովիկ Աբրահամյանի իբր հետ վերադարձրած հողերի մասին վերնագրեր են տարածվում՝ «Հովիկ Աբրահամյանի ձեռք բերած հողակտորները կվերադարձվեն Դիլիջան համայնքին», բայց նայում ես բուն նյութը , վերնագրի տրամագծորեն հակառակ բովանդակությունը, որ վաղեմության ժամկետը անցել է ու հողերը չեն վերադարձվել: «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.- ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա մակերեսով հողակտորներ: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր:ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար»:
Իշխանության սցենարն այնքան կանխատեսելի է բոլորն են կանխատեսում, որ մոտ ապագայում «զոհասեղանին» կհայտնվեն մյուսները, դիցուք՝ Գագիկ Բեգլարյան, Սերժ Սարգսյան, Թոխմախի Մհեր եւ այլք։ Չի բացառվում, որ այս մարդկանց հետ անգամ փոխհամաձայնության գան, որ իշխանության համար դժվարին փուլերում ինքնակամ համաձայնեն դառնալ փրկօղակ, իրենց ոտքով գնան մեկուսարաններ, հետո էլ գումարը մուծեն ու ամբողջ կյանքում ազատ ու երջանիկ ապրեն։
Մեր՝ ոչ զոմբի հանրության անունից կոչ ենք անում մեր սիրելի վարչապետին դադարեցնել ձերբակալության էժանագին շոուները, շոուն այլեւս չի աշխատում,հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո այլեւս ոչ մեկին չեք զարմացնի ձեր ձերբակալություններով։ Փողն էլ կարող եք «տակից» վերցնել։ Մեկ էլ տեսար ձեր շոուներից հոգնեն իրենք դերասանները եւ անհարմար բան ստացվի։ Մենք գրել էին, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկորդներին ուղղված սպառնալիքներից մեկի ժամանակ համապատասխան շրջանակներն արտահայտվել են, որ Արթուր Վանեցյանի միջոցով վերցվող բոլոր «փայերի» ցուցակն ունեն ու կարող են մի օր հրապարակել, մանավանդ որ հայտնի չէ այդ գումարը ուր է գնում՝ պետբյուջե, թե ընտանեկան գրպան։ Այնպես որ ձեր խաղն այժմ կանխատեսելի է, նոր բան մտածեք՝ անակնկալներով լի։

Անի Սահակյան

դիտվել է 2988 անգամ
Լրահոս
Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am