Անգործությո՞ւն, թե՞ դիտավորություն. ինչպե՞ս ՀԴՄ-ն հայտնվեց «սև» շուկայում

Արդեն 3 ամիս է, ինչ նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ Քաղաքացիները ստիպված են ՀԴՄ գնել մոտ 3 անգամ ավելի բարձր գնով՝ սև շուկայից: ՊԵԿ-ն էլ իր հերթին անցել է տոտալ տուգանքների քաղաքականության և առաջարկում է տուգանվելու դեպքում օգտվել բողոքարկման իրավունքից:

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից: Այսինքն՝ պահանջը դրել է ՊԵԿ-ը, իր աշխատանքում թերացել է ՊԵԿ-ը, սակայն արդյունքում տուժում է տնտեսվարողը: Մամուլում տարատեսակ մեկնաբանություններ եղան ստեղծված խնդրի վերաբերյալ, կար անգամ պնդում, որ ստեղծված իրավիճակը ունի շահադիտական նկատառում, նպատակ հետապնդելով, որպեսզի տնտեսվարողները մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ սարքերը:

Օրինակ՝ նմանատիպ դեպքի առնչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Թե ինչու պետք է տնտեսվարողը գնա «սև շուկայից» ՀԴՄ սարք գնի կրկնակի, եռակի թանկ գնով, հասկանալի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ՊԵԿ անգործություն։ Ընդ որում՝ այդ անգործությունը շարունակվում է արդեն 3 ամսից ավելի։ Այսինքն՝ կա տպավորություն, որ ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու է տնտեսվարողներին ուղղորդել դեպի սև շուկա՝ սարքերը կրկնակի թանկ գնելու. գուցե ՊԵԿ որոշ աշխատողներ գերշահույթներ ստանալու յուրօրինակ մեխանիզմ են այսպես մշակել:

Մի բան ակնհայտ է. կառավարությունն ամեն առիթով հիշատակում է տնտեսական հեղափոխությունը, սակայն երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսվարողը անգամ ՀԴՄ չի կարող ձեռք բերել՝ իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար: Եվ, փոխարենը լուծում գտնեն, պատկան մարմինները փորձում են մեղքը բարդել մեկը մյուսի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից:

Գրում է lurer.com-ը

դիտվել է 1445 անգամ
Լրահոս
Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am