Այս մեսիջը այլեւս չի աշխատում. հերթական պոպուլիստական քայլն եք նետում հրապարակ

Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը
ՀՀ այսօրվա կառավարությունը կարծես ինքը իր գլխին սարքելու վարպետ լինի, կամ էլ՝ ինքն իր ձեռքով <պարապ վախտի> խաղալիք է սարքում ինքն իրեն <զբաղեցնելու> համար, ընդորում՝ զբաղեցնելու՝ ոչնչով։Ահա, մոտ երեք ժամ առաջ տարածվեց հետեւյալ հաղորդագրությունը, մեջբերեմ ամբողջությամբ, որպեսզի , նախ, տարընթերցումների տեղիք չկա, եւ հետո, ոմանց չթվա, թե սա հերթական <հեքիաթն է>։ Կարդացեք սա․«ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման արդյունքում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում ձևավորվելիք Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստեր, որոնք վերաբերվում են 1991-2018 թթ.:Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր հետևյալ ոլորտներում.
ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,
բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,
գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,
դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,
ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
Հանձնաժողովը կդիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ստացված տեղեկությունները կամփոփվեն զեկույցի մեջ>։
Հիմա, մի քանի հարց․
1, Ինչպե՞ս, ո՞ւմով եւ ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու <Փաստահավաք Հանձնաժողովը>,նախագահը ո՞վէ լինելու, ո՞ր ուժից
2․ Մինչ այս պահը, կամ, մեկ տարի առաջ եղած բոլոր բացահայտումները, փաստերը, ապացույցները, վերը նշված որոշ կետերի մասով, օգտագործվե՞լու են, ինչպե՞ս են օգտագործվելու, ի՞նչ է լինելու դրանից հետո եւ ո՞վ է որոշելու, ո՞ր փաստերն են կարեւոր արդիական եւ որո՞նք պետք է նետել պատմության գիրկը
3․Ո՞վ, ե՞րբ եւ որտե՞ղ է որոշելու փաստերի իսկությունը, որովհետեւ, գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում ամեն <գտնված փաստ> սովորաբար ունենում է իր <հակափաստերը>, իրավիճակի համապատասխան փոփխության պարագայում, ուրեմն, ասացեք՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է լինելու դրանց ստուգաբանությամբ զբաղվողը
4․Վերջում՝ <ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների> հարցը՝ սա գոնե գաղտնիք չէ, եւ արդեն տարիներ շարունակ զոհվածների ծնողները/ի դեպ, հենց 1991-ից ի վեր/ իրենց դառնությունն ու բողոքն են արտահայտում, բոլոր իշխանությունների ժամանակ, հիմա, ո՞նց է լուծվելու այս խնդիրը՝ դատական ո՞ր համակարգով, ի՞նչ գործընթացների արդյունքում, ովքե՞ր են լինելու դատավորները /եւ իրավական եւ քաղաքական իմաստներով/
5․Ի վերջո, ի՞նչ է նշանակում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում, եւ ի՞նչ են նշանակում այս երկարժամկետները, մինչեւ 2023․․․,իբր՝ մինչեւ 2040, հա՞․․․
Ամփոփեմ․ Տպավորություն ունեմ, որ դարձյալ ծամոնի պես ուզում եք ձգել , իբր գործ եք անելու, իբր նախապատրաստվում եք գործ անել, բայց, հարգելի-սիրելիներ ջան, այս մեսիջը այլեւս չի աշխատում, արդեն պարզ է, որ հերթական պոպուլիստական քայլն եք նետում հրապարակ։
Եթե այդպես չէ, աշխատասեր ձեր ջանին մատաղ, մի հատ դուխով գործ արեք, եւ նույն դուխով էլ ա հայտարարեք, որ ձեր այդ փաստահավաք <բացահայտումների> արդյունքում եւ 1995-96-ի ընտրություններից պիտի խոսեք եւ այսօր ձեր կողքին ինչ-ինչ շահերի համար խունջիկ-մունջիկ անողներին պիտի կախաղան հանեք եւ՝ ինքներդ ձեզ պիտի խարակիրի անեք, ըստ ձեր իսկ կողմից վերը նշված բոլոր ա-ից ե կետերի․․․

Գրել է Մարգարիտ Եսայանը

դիտվել է 1605 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am