Արմեն Սարգսյանի լռությունն ու Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը

Ի՞նչ դեր է ունեցել «Լիդիան Արմենիայի» հետ կնքված գործարքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հրապարակի» այս հարցից քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը երեկ հրավիրած ասուլիսում պարզապես «փախել» է` ասելով․ «Այդ հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն չէ»: Սրա փոխարեն Իվանյանն իր առաքելությունն է համարել էկոլոգիական հարցերի պարզաբանումը։ Նա անդրադարձել է «Էլարդ» ընկերության փորձաքննական եզրակացությանը, բացատրել է լրագրողներին, թե ինչ անվտանգ հանք ենք ունենալու Ամուլսարում։

Չնայած հանքի շուրջ համահայկական քննարկումներին, այս պահին Ամուլսարի հարցում կատարյալ անորոշություն է։ Հայտնի չէ` հանքը բացվելո՞ւ է, թե՞ ոչ։ Հայաստանի ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տարօրինակ պահվածք ունեն հանքի լինել-չլինելու հարցում։ Փաշինյանը, կարծես, հարցի լուծման ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ մոռանալով, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը Հայաստան է բերել նախագահ Արմեն Սարգսյանը, որ հենց Արմեն Սարգսյանն է համարվում այս կասկածելի գործարքի կնքահայրը։ Վարչապետը ոչ մի սլաք չի ուղղում նախագահի կողմը՝ գոնե ակնարկով։

Իսկ ՀՀ նախագահը պարզապես լռում է։ Այս օրերին նրա գրասենյակը ընդամենը մեկ «դիվանագիտական» հերթապահ հաղորդագրություն է տարածել՝ «պետք է»-ների շարան․ «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ ե՛ւ բնապահպանության, ե՛ւ տնտեսության, ե՛ւ զարգացման, ե՛ւ զբոսաշրջության ոլորտներում»։

Մեզ իրավունք ենք վերապահում հիշեցնել, որ 2013թ․ մարտին «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը, որը «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը, որը բնակվում էր Լոնդոնում, դարձել է իր տնօրենների խորհրդի անդամ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն ժամանակ ակնհայտ պարծանքով էր խոսում Ամուլսարի ծրագրի մասին ու իր քավորությունը չէր թաքցնում։ «Ծրագիրն օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- հայտարարում էր ՀՀ ապագա նախագահը։

Նույն թվականի մայիսին Արմեն Սարգսյանը Հայաստան հրավիրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որն Արմեն Սարգսյանի հետ Հայաստանում արդեն գրանցել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամը։ Իսկ բնապահպանները մեղադրում էին նրան մութ, կոռուպցիոն գործարքի մեջ մասնակցություն ունենալու համար։
2013թ․ սեպտեմբերին Արմեն Սարգսյանը դուրս եկավ «Լիդիան ինթերնեշնլի» տնօրենների խորհրդից եւ դարձավ ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում, սակայն Հայաստանի բնապահպանական ճակատը շարունակում էր հետեւել Արմեն Սարգսյան-«Լիդիան» հարաբերություններին եւ մեղադրում էր նրան Ամուլսարի հանքի հետ առնչություն ունենալու, նրա միջոցով Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու մեջ։

2018 թվականի հուլիսի 19-ին ՀԲՃ-ն դիմեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին․ դիմումի մեջ մի շարք մեջբերումներ էին արվել Արմեն Սարգսյանի հրապարակային ելույթներից։ Մասնավորապես, ՀՀ ապագա նախագահը «Շանթ» հեռուստաընկերությանը հայտնել էր, որ «Լիդիանի» հետ իրեն ծանոթացրել են դեսպան (լուսահոգի) Կարինե Ղազինյանը եւ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: «Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, եւ իր ընկերությունը նաեւ բաժնետեր է «Լիդիանում»: Նա ինձ ներկայացրեց եւ խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիանն» աշխատի Հայաստանում, եւ առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի… Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս: Այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով՝ հանձնել եմ իրենց եւ դրանից հետո դիմում եմ գրել եւ դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ»:

Իսկ 2018թ․ հուլիսի 3-ին «Անի» հյուրանոցում հրավիրված ֆորումի ժամանակ Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ ՀՀ կառավարության եւ «Լիդիանի» միջեւ լարվածության պատճառով է դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդից․ «Լիցենզիա ստանալու եւ չստանալու խնդիր ունեին, որովհետեւ էն ժամանակ երկրաբանությունը որ անում էին, խոսքեր կային, որ կարող էին դատի տալ կառավարությանը եւ այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3,5 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով՝ ես չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել եւ ինչ կարծիք: Դրանից հետո որեւէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»։
2013 թվականին Սեւանա լճի պահպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Ամուլսարի ջրբաժանում դատարկ ապարների լցակույտ տեղադրելու հարցին։ Սա, հավանաբար, հենց այն «լարվածության» աղբյուրն էր, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը, եւ որը բարեհաջող լուծվեց։ 2013 թվականից հետո ՀՀ կառավարության դիրքորոշումն Ամուլսարի հարցով հանկարծ կտրուկ փոխվեց։ Կառավարությունը դրական եզրակացություններ տվեց Ամուլսարի հարցով։

Ի՞նչ «խնդիրներ է լուծել» Արմեն Սարգսյանը 2013թ․ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության համար, ի՞նչ հետեւանքներ են նրա միջնորդություններն ունեցել Հայաստանի ժողովրդի ու պետության համար, եւ արդյոք ներկայիս հակաիրավական վիճակը՝ կապված Ամուլսարում հանք արդյունահանելու նպատակների հետ, սկսվել է հենց Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ կառավարության եւ «Լիդիանի» հարաբերությունները կարգավորելո՞ւց։ Հայկական բնապահպանական ճակատի այս հարցերի պատասխանները ՊՎԾ-ն մեկ տարի առաջ չի տվել։ Այս կառույցը հրաժարվել է սույն հարցով վարույթ իրականացնել։ «Պետական վերահսկողական ծառայությունից պատասխան ստացանք, որ դա իրենց իրավասություններից դուրս է»,- հայտնեց ՀԲՃ անդամներից աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։

Քննչական կոմիտեն նույն անձեռնմխելիության սկզբունքով է վերաբերվում 2013 թվականի դեպքերին։ Ինչպես արդեն տեսանք, փաշինյանական Քննչական կոմիտեն նույնպես խուսափում է «Լիդիան Արմենիայի» հետ կնքված գործարքի կոռուպցիոն ռիսկերին անդրադառնալուց՝ համարելով, որ դա իր գործը չէ։ Մինչդեռ գործարքի հետեւում 5 խոշոր միջազգային կորպորացիաներ են, որոնք բառացիորեն ոչ մի լումա չեն տվել Հայաստանին նրա հանրային սեփականությանը տիրանալու դիմաց։ Մենք ընկել ենք Մանվելի «տուշոնկի» հետեւից, բայց փակում ու կոծկում ենք դարի գործարքը 5 խոշոր միջազգային կառույցների հետ, որոնց թվում են Asa gold & precious metals fund, Resource capital fund Vi LP, Orion mine finance management Limited, Donald Smith Value fund LP, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Amber capital UK LLP՝ ինվեստիցիոն ֆոնդ, որի ներկայացուցիչը Ջոզեֆ Ուղուրլյանն է։ Ի դեպ, Ուղուրլյանը հայտարարել է, որ բաժնետերերը սեպտեմբերի 11-ին պատրաստվում են հայցը մտցնել արբիտրաժային դատարան։

Նրանց կարելի է հասկանալ։ Մարդիկ ահռելի գումարներ են ներդրել Ամուլսարի գործարքում, իսկ այսօր ոչ միայն հանքը բացելու հեռանկարն է անորոշ, այլեւ այն, թե որքան ոսկի կա Ամուլսարում։

Հայտնի չէ, թե ով է միջնորդ հանդիսացել, ով է անմիջականորեն տեղաբաշխել այս ընկերությունների կապիտալը, եւ ինչպես է ստեղծվել «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ որպես շահագործող, վերջապես գլխավոր հարցը՝ ի՞նչ ռիսկային գործարքների հետեւանքով է հնարավոր եղել մեր երկրից մի ահռելի սար վերցնել ու դրա դիմաց տալ միայն աշխատատեղեր ստեղծելու կասկածելի խոստում։ Այսօր մեր իշխանությունները ժողովրդին վախեցնում են արբիտրաժային դատարանով՝ «Լիդիան Արմենիա»-ին 400 մլն դոլար պետբյուջեի հաշվին վերադարձնելու հեռանկարով, սակայն չեն ցանկանում հետաքննել այս հարցերը եւ այս գումարը կորզել գործարքի «պապաներից»։ Մենք ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը՝ որպես մեր կողմից բարձրացված հարցերից տեղյակ անձ, մի կողմ կդնի կորպորատիվ շահերը, կխախտի լռությունը եւ կպատասխանի մեր բարձրացրած հարցերին, նաեւ կապացուցի, որ ո՛չ իր, ո՛չ որեւէ այլ ներկա կամ նախկին բարձրաստիճանի անձնական շահ Ամուլսարի գործարքում չի եղել։

Գրում է hraparak.am

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Նույնիսկ Ելցինը, որը խմելու հետ սեր ուներ, նման նկարներ չունի Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա Հիշեցրեք հռոմեացիներին Երևանի մասին. օդաչուն գովազդում է Երևանը.video Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ՌԴ-ում գրոհով ձերբակալում «օրենքով գող» Կոստյա Կանսկիին Տաթևիկ Կարապետյանը հարսների հետ լուսանկար է հրապարակել. լուսանկարներ Գյումրիում իսկական բում է.Մարիամ Փաշինյան Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ օրենքներում փոփոխություններ և լրացումներ են արվում. առաջինը՝ «զուգընկեր» հասկացությունն է Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Բնապահպանական աղետ. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Մարիինյան նվագախմբի համերգին. Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի ՍԴ–ով անցնող խրամատը. ինչո՞ւ է հետապնդվում Հրայր Թովմասյանը Նոր ոստիկանապետի քայլն ընդդեմ Փաշինյանի. 7or TV Քրդերը հայտարարել են իրենց 16 զինյալների զոհվելու մասին Շղթայական ավտովթար. բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ 370 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին Երթուղայինում վիճաբանում են Աղեկյանի հետ. տեսանյութ Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի (Բաղրամյան 59, 3-րդ հարկ, 077-57-79-15), հյուրն է «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Թեման. Կուբայի տրանսգենդերների, Սահմանադրական դատարանի որոշման եւ փողոցային արդարադատության մասին: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում (Երևան, Ահարոնյան 6) կմեկնարկի Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով Հայաստանում և Ռուսաստանում: Երկու երկրի առողջապահության նախարարների տեղակալները հանդես կգան ճեպազրույցով, կներկայացնեն համատեղ ծրագրերը, կպատասխանեն լրագրողների հարցերին: Հոկտեմբերի 21-22-ը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ կանցկացնի «Համայնքը մենք ենք» խորագրով համաժողով։ Կբանախոսեն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Քրիստինա Բեկմանը, CIVIC միջազգային կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն դր. Ալեքսանդր Բուրկան, CIVIC-ի փորձագետ Անի Օհանյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Երկօրյա կոնֆերանսին կմասնակցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, համալսարաններից, հասարակական կ... Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները: Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: