Նիկոլ Փաշինյանը՝ ագահության զոհ

Ամուլսարի պատմության արդյունքում Նիկոլ Փաշինյանը գործնականում մենակ է մնացել։ Նրան փորձեց պաշտպանել «Իմ քայլը» խմբակցության հատուկենտ ողջամիտ պատգամավորից Բաբկեն Թունյանը, բայց «կուկուռուզը» թարս բուսնեց, քանզի Բաբկենը ուղղակիորեն «փչացրեց» «Իմ քայլի» հենարան հանդիսացող պողոսներին և անուղղակիորեն՝ Հայաստանի թիվ մեկ «Պողոս» Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը մենակ է մնացել (չհաշված տնեցիներին), բայց պետք է ինքն իրեն մեղադրի, քանզի ագահություն արեց։

Հեղափոխությունն արեցին հազարավոր մարդիկ ու բազմաթիվ քաղաքական շրջանակներ, բայց դրա արդյունքները նա սկսեց վայելել մենակ, իսկ ժամանակի ընթացքում՝ արժեզրկեց հեղափոխական արժեքները, մսխեց հեղափոխության բերած էներգետիկան ու սկսեց այլասերվել բացարձակ իշխանության հետևանքով։

Հեղափոխության առաջնորդի գլուխը պտտվում էր «մերժման» բուռն օրերին։ Դա գլխապտույտ էր հաջողություններից։ Այդ գլխապտույտն էր, որ նրան ստիպեց մեկ դերասանի թատրոն դարձնել կառավարությունն ու խորհրդարանը։

Այդ գլխապտույտը նրան ստիպեց նախորդ տարվա հոկտեմբերի 2–ի գիշերը փողոցում հրամանագրեր ստորագրել և կառավարությունից դուրս թողնել ԲՀԿ–ին ու ՀՅԴ–ին, իսկ մինչև այդ՝ լուծարել «Ելք» դաշինքն ու ֆուկ անել ԼՀԿ–ին ու «Հանրապետությանը»։

Գլխապտույտը ագահ դարձրեց Նիկոլին (թեև գեղցիներն «էն գլխից» են ագահ լինում)։ Նա փառքը և հաջողությունը չցանկացավ կիսել այլոց հետ ու արժանավորների կադրային բազայով նորմալ համակարգ ձևավորել։ Ու հիմա, երբ խնդիրներ են առաջացել, Նիկոլը մնացել է մենակ, քանզի թիմակիցներից յուրաքանչյուրն առաջնորդվում է «Ոնց որ մեզ բանի տեղ չես դնում, այնպես էլ գնա մենակով խնդիրների տակից դուրս արի» բանաձևով։

Փաշինյանին թվում էր, թե հեղափոխական փառքը հավերժ իր հետ է լինելու։ Նրան թվում էր, թե չակարամություն էին անում բոլոր նրանք, ովքեր զգուշացնում էին, որ պողոսները սիրում են կուռքեր ստեղծել, իսկ հետո տապալել նույն այդ կուռքերին, որ պետք չէ ամբոխավարությունից հաճույք ստանալ, որ պետք է դադարեցնել քաղաքական վենդետտան, և որ պետք է հրաժեշտ տալ հանրահավաքային հռետորաբանությանը։

«Ժողովրդի» վարչապետը ագահության զոհ է դարձել, ու հիմա փրփուրներից կախված փորձում է դեմքը փրկել, մասնավորապես, Ամուլսարի պահով։ Նա հասկացել է, թե ինչ սարսափելի կենդանիներ են իր հեղափոխական ընկերները, «բնապահպանները» և կռապաշտ պողոսները։ Հասկացել է, բայց արդեն ուշ է։

Վատագույն ավարտից խուսափելու միակ ձևը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ դրանից առաջ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Եթե Փաշինյանը կրկին ագահություն անի ու չգնա այս ճանապարհով, ապա հետագայում ընդամենը դառնալու է քաղաքական գործընթացների օբյեկտ։ Առայժմ նա ունի սուբյեկտայնությունը պահպանելու հնարավորություն։ Ընտրությունն իրենն է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am