Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Skoda-ն
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20 սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 18 շենքի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 41 VP 414 համարանիշի և Skoda մակնիշի 13 ԼՏ 166 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։