Վանեցյանին նոր պաշտոն են առաջարկե՞լ
Իշխանական <<նեղ կռուգում> > քննարկվել է ներկայումս իշխանության համար մարտահրավեր դարձած խնդիրներն ու դրանից դուրս գալու ուղիները: Ախտորոշվել է, որ դրանք երկուսն են՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցն ու մայրաքաղաքի աղբահանության հարցը, որոնք ուղիղ հարվածում են իշխանության թիկունքից: Արարատ Միրզոյանը փայլուն առաջարկ է արել՝ ասելով, քաղաքապետի նոր ընտրություն անցկացնենք ու փոխենք Հայկ Մարությանին: Ու քանի որ ավագանու ցանկում հարմար փոխարինող չկա, հարկավոր է արտահերթ ընտրության գնալ ու Երեւանի կառավարումը հանձնել ներկայումս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Բայց Փաշինյանը ասել է ռեալ լուծումներ առաջարկեք, դա չանցավ: