ԱՄՆ դեսպանությունն ուլտիմատում է դրել Փաշինյանի առջեւ
Մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը կոշտ զրույց է ունեցել իշխանության վերին օղակների հետ, պարտադրելով կյանքի ու մահվան գնով շարունակել Ամուլսարի շահագործումը: Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ խնդիրն արդյոք Ռուսաստանն է, սակայն բացասական պատասխան են լսել: Փաշինյանը հիշեցրել է ՇՄԱԳ-ի նախկին եւ վերջին արդյունքները ու ասել խնդիր չկա՝ հանքը կշահագործվի: