Իշխանականների վոյաժներն ու դեսպանների փաթեթները
Այս օրերին Հայաստանում դեսպանների հավաք է, արտերկրում մեր պետության ներկայացուցիչները հայրենիքում ամեն տարի հավաքվում են, քննարկում աշխատանքային հարցեր եւ այլն: Մեր տեղեկություններով՝ մի խումբ դեսպաններ պատրաստվում եմ Նիկոլ Փաշինյանին բողոքել հայ պատվիրակությունների գերթանկարժեք գործուղումների մասին, մոտավորապես՝ կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր մոտիվներով: Հեղափոխությունից հետո հայ չինովնիկների գերխնդիրը դրսից ներդրումներ ու փող բերելն է, բայց տեսնելով, թե ինչ ծախսեր են անում հեղափոխական նորաթուխները, ոչ մի երկիր աջակցության ձեռք չի մեկնի: