Տգետների իշխանություն
Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում ԱԺ աշխատակազմի կրճատումների վերաբերյալ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի բոլոր որոշումները:
Երկու ամիս է ԱԺ աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց ազատում են ապօրինի, չեն պահպանվում օրենքի տառերն ու աշխատակազմի ղեկավարը իր կամայականություններն է անում: Իրավիճակն այքան էր լարվել, որ աշխատակիցներից մեկը տեղափոխվեց հիվանդանոց, ստենդավորեցին նրան: Արարատ Միրզոյանը իր որոշմամբ ընդունում է, որ իր աշխատակազմի ղեկավարի բոլոր գործողությունները եղել են ապօրինի, բայց խնդիրն այսքանով կարծես փակվում է: Այն ինչ երկու ամիս շարունակ մարդիկ պարզապես տառապել են սթրեսային որոշումների ներքո: