ՊԵԿ պաշտոնյան պարտքով փող է տալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց
Էթիկայի հանձնաժողովի կայքում ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ Լուսինե Մկրտչյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում 10 «կտոր» -ով հանձնած փոխառություններ է նշել, որոնց մի մասը դոլարային փոխարժեքով կազմում է շուրջ 30 800 դոլար, իսկ դրամով՝ շուրջ 30 միլիոն։
Ուշագրավ է, որ ՊԵԿ պաշտոնյան իր մեկ այլ՝ տարեկան հայտարարագրում չի նշել այս գումարները որպես դրամական միջոցներ։
hraparak.am