Ամազոնյան անտառի հրդեհների իրական մասշտաբները՝ ուղղաթիռից արված կադրերում (տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուստաընկերության թղթակիցը մեկնել է Բրազիլիա՝ լուսաբանելու Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհները: Ուղղաթիռից արված կադրերում երևում է, թե ինչպես են անտառների հսկայական տարածքներ այրվում, իսկ որոշ շրջաններ ամբողջությամբ ծխով են պատված:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտառային հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել և մեղադրել Բոլսոնարուին կլիմայի հարցում պարտավորությունները չկատարելու համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է Բրազիլիային Ամազոնի անտառներում հրդեհները դեմ պայքարի նպատակով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Նման պատրաստակամություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: