Երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար. Ֆելիքս Ցոլակյանը՝ «Մալաթիա մոլի» հրդեհի մասին
Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու, եւ ես դա բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ դա կարող է լինել: Մեր ներկայիս աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով, գոհ եմ շարքային անձնակազմի հերոսական աշխատանքից, որ իրենք անում են»,- նշեց նախարարը: