«Լիդիան Արմենիա»-ն պատասխանում է մեղադրանքներին. video

«Լիդիան Արմենիա»-ն՝ ի պատասխան այն մեղադրանքների, համաձայն որոնց ընկերությունը ոչ մի հանրային քննարկում չի անցկացրել Ջերմուկում, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում ներկայացնելով հրավիրված հանրային քննարկման մանրամասները՝ հերքում է տարածված տեղեկությունները: Հաղորդագրությունը և կից հրապարակված տեսանյութը ներկայանցում ենք ստորև.

«Արդեն երկար ժամանակ է տարբեր խմբերի կողմից շահարկվում է, թե իբր Լիդիանը Ջերմուկում ոչ մի հանրային քննարկում չի անցկացրել: Այս առիթով մեկընդմիշտ ցանկանում ենք փակել արհեստականորեն ստեղծված այս թեման և հիշեցնել: Որևէ համայնքի ազդակիր լինել-չլինելու հարցը օրենսդրության համաձայն որոշում է ոչ թե ընդերքօգտագործողը, այլ լիազորված պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության (ներկայիս Շրջակա միջավայրի) նախարարությունը։ Ընկերությունը իր ՇՄԱԳ գործընթացներում առաջնորդվել է այս կամ այն համայնքն ազդակիր ճանաչել-չճանաչելու մասին լիազորված մարմնի դիրքորոշմամբ։

Միևնույն ժամանակ, անգամ այն դեպքերում, երբ Ջերմուկը լիազորված մարմնի կողմից ճանաչված չի եղել որպես ազդակիր համայնք, Ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Ջերմուկում, հրավիրել է միջազգային մասնագետների և ներկայացրել Ծրագրի բնապահպանական կողմերը: Հանրային քննարկումների մասին հայտարարությունը եղել է հրապարակային, մասնակցելու առձեռն հրավեր է հանձնվել Ջերմուկի առնվազն 700 բնակչի: Քննարկումներին մասնակցել են բազմաթիվ ջերմուկցիներ, ավելին այսօր Ամուլսարի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ մասնակցել են նաև Երևանում կայացած հանրային քննարկումներին: Ապացույցը՝ տեսանյութում:

Բացի այդ Ընկերության կողմից իրականացված վերջին ՇՄԱԳ-ի դեպքում Ջերմուկն արդեն լիազորված մարմնի կողմից ճանաչված էր որպես ազդակիր համայնք, սակայն ՀՀ օրենսդրությունը չի պահանջում հանրային լսումներ անցկացնել բոլոր ազդակիր համայնքներում, եթե դրանց թիվը մեկից ավելի է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 19.11.2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումը` ձեռնարկողի հետ համատեղ, ապահովում է այն համայնքի ղեկավարը, որի վարչական սահմաններում նախատեսվում է գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչն էլ արվել է Ընկերության կողմից»:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am