Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու վառելափայտով բարձված ЗИЛ-ը
Երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Փարպի գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանի վարած Opel մակնիշի 36 ԼP 393 համարանիշի և Իջևանի բնակիչ Արտակ Իսրայելյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GR 020 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել փայտով, կողաշրջվել է, իսկ վարորդներից Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղւմ հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: