Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. foto
Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրի խմելու ջրի ջրացազանում բնակիչները օձեր են նկատել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղացիները խուճապի էին մատնվել, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները կարճ ժամանակում, հասնում են Աշոտավան բնակավայր և փրկարարներ Ֆելիքս Վահանյանն ու Վահագն Ստեփանյանը ջրավազանից դուրս են բերում լորդու տեսակի օձերին: