Հայ մարդն ո՞ւր պետք է հասնի, որ Արցախը պրոբլեմ համարի․ Գեղամ Նազարյան

Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխավոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը»։

Նման տեքստերի հանդիպում ես մեկ էլ haggin.az- ում, ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արտաբերված։

Հայ մարդն ո՞ւր պետք է հասնի, որ լեզուն պտտվի ու Արցախը պրոբլեմ համարի: Ո՞րն է պրոբլեմը՝ խաղաղ կյանքը, երեսուն տարվա ազատագրված Արցախը, տարեց տարի աճող տուրիստական հոսքերը դեպի Ղարաբաղ, ծնվող երեխաները, տեղական աճող արտադրությունները, շքեղ քաղաքներն ու գյուղերը, թե՞ ողջ հայության հավաքատեղի դարձած համահայկական խաղերը Ստեփանակերտում։

Գուցե Արամ Մանուկյանը նկատի ուներ, որ Արցախի խնդրի լուծումը նոր զարգացման խթան կհանդիսանա։ Բայց սա նույնպես հստակեցման կարիք ունի։ Խնդրի լուծումը Արցախի անկախությունն է ու անվտանգության լիակատար ապահովումը։ Հետևաբար այս պահին խնդրի լուծումն անհնար է։ Խնդրի լուծումը միայն մեզնից չի կախված, այլ նա և Բաքվից: Ստացվում է, որ Արցախը ոչ թե պրոբլեմ է, այլ ազգային մոտիվացիա, ազգային կոնսոլիդացիա ապահովող հարց, այս և առաջիկա սերունդների առաքելությունը։

Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին։

Հայաստանի ոչ մի խնդիր անլուծելի չէ, ոչ Ամուլսարը, ոչ տնտեսական զարգացումը, ոչ արտագաղթը։ Բայց դրա համար կա մի պայման. մերժել, ընդմիշտ մերժել արամմանուկյանատիպ մտածողությունը։ Ցանկացած միակողմանի զիջում, Հայաստանը Կովկասում դարձնելու է անպետք տարածք, եթե կուզեք՝ Թուրքիայի կոմերցիոն ֆիլիալը։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am