Նկատելի է, որ մարդիկ հոգնել են պոպուլիզմից, որևէ կերպ չշոշափվող թվային մանիպուլիացիաներից
Քաղաքկան տրանսֆորմացիան: Պոպուլիզմից պրագմատիզմ
Քաղաքականության պատմության մեջ չամրագրված օրինաչափություն գոյություն ունի. պոպուլիստական կառավարություններին, որպես կանոն, փոխարինում են ռացիոնալ մոտեցումների կրող և պրագմատիկ վարքագիծ հանդես բերող կառավարությունները: Այսօր արդեն ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունների ձևավորման ժամանակ այս օրինաչափությունը մեծ կարևորություն է ձեռք բերելու նաև Հայաստանում: Նկատելի է, որ մարդիկ հոգնել են պոպուլիզմից, որևէ կերպ չշոշափվող թվային մանիպուլիացիաներից, դեմագոգ հայտարարություններից: Հետևաբար, հաջորդ իշխանության ձևավորման գործընթացում կարևոր է լինելու.
1. Պարզ և հստակ արձանագրված զարգացման ուղենիշների առկայությունը: Դրանք կարող են լինել ավելի չափավոր, փոխարենն` առավել իրատեսական:
2. <<Սինգապուր>> կառուցող <<կախարդական փայտիկների>> փոխարեն շեշտադրումը կատարված է լինելու իրականացման հավաստի մեթոդաբանության, մշտադիտարկման և չափելի գործիքակազմերի վրա:
3. <<Հնի և նորի>> առասպելի փոխարեն գնահատման ցուցանիշ է լինելու իրատեսականությունն ու անիրատեսականությունը, ողջամտությունն ու անլրջությունը, կարողությունն ու անկարողությունը, պրոֆեսիոնալիզմն ու դիլետանտիզմը:
4. Պատասխանատվություն ստանձնող քաղաքական թիմի որակական բաղադրիչը, ընդ որում` և՛ մարդկային, և՛ մասնագիտական: Քաղաքական թիմի անդամների բարոյական որակների համադրելիությունը փորձի և արհեստավարժության հետ պետք է հանդիսանա ընտրազանգվածի նախապատվությունը շահելու կարևոր հնարավորություն:
Գրել է Գարեգին Պետրոսյանը