Արցախի ամերիկյան աջակցության հարցը՝ օդում կախված

ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել ֆինանսավորումը 2019թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:

Փաստացի, Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019թ. համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020թ. ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

«ԱՄՆ-ում հատկացումների գործընթացը բավականին բարդեցված է: Նախ առաջարկությամբ հանդես է գալիս վարչակազմը: Այնուհետև արտաքին օգնության նախագիծը քննարկում են Կոնգրեսի երկու պալատները և հանգում համաձայնության ու վերջապես, նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում օրինագիծը: Այս պահին հարաբերությունները նախագահ Թրամփի և Կոնգրեսի միջև հակասական են»,- ասում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:

Սակայն Սպիտակ տունը հետ կանգնեց արտաքին օժանդակության միջոցների սառեցման և կրճատման գաղափարից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մի շարք բարձրաստիճան օրենսդիրներ դեմ են այս գաղափարին: Կոնգրեսի հաստատված միջոցների կրճատմանն ընդդիմացան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրները: «Այս վարչակազմը ցանկանում է որքան հնարավոր է քիչ ծախսել արտաքին օգնության ծրագրերի վրա՝ քաղաքական ճնշում գործադրելով հնարավորինս շատ կրճատումներ իրականացնելու համար»,- ասում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:
Միևնույն ժամանակ վարչակազմն իր դժգոհություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների դիրքորոշման կապակցությամբ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնհայտ է, որ շատ կոնգրեսականներ չեն աջակցում միջոցների անիմաստ վատման դադարեցման ջանքերին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին նշել է, որ այդ օժանդակության դադարեցումը կխախտեր կողմերի միջև վստահությունը բյուջեի հաստատման գործընթացի շուրջ: Իրենց հերթին հանրապետական երկու ազդեցիկ օրենսդիրներ, սենատոր Լինդսի Գրեհամն ու կոնգրեսական Հոլ Ռոջերսը նշել են, որ արտաքին օգնության միջոցների սառեցումը վնաս կհասցներ ազգային անվտանգությանն ու հակաահաբեկչական ջանքերին, ինչպես նաև խնդիրներ կստեղծի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև բյուջեի հարցերով բանակցություններում:

Անհայտ է Արցախի աջակցության հարցը, և առայժմ պարզ չէ, թե կշարունակվի Լեռնային Ղարաբաղում ականազերծման ամերիկյան ծրագիրը, թե ոչ: Հայտնի է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները: Կոնգրեսը շուտով պետք է անդրադառնա այս հարցին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը հայտնել է, որ այս ուղղությամբ դեռևս չկա վերջնական որոշում:
Վերջերս ԱՄՆ վարչակազմը, սակայն, ազդարարել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման մասին: Բրոք Բիրմանը գոհ է շուրջ 18 տարի տևած ծրագրի արդյունքներից՝ ընդգծելով, որ վերջին զեկույցների համաձայն ականազերծումը իրականացվել է 97,9 տոկոսով:

Ամերիկահայ կառույցներն ու ականազերծման ծրագիր իրականացնող բրիտանական HALO Trust կազմակերպությունը կոչ են անում վարչակազմին շարունակել այս ծրագրի ֆինանսավորումը՝ վկայակոչելով ԱՄՆ 89 կոնգրեսականների ու 22 սենատորների ստորագրությամբ նամակն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին ծրագրի դադարեցման որոշման վերանայման կոչով: «Օգնությունը Արցախին պետք է հանդիսանա հայ-ամերիկյան երկխոսության օրակարգի կարևոր մաս»,- նշում է Հայ Դատ հանձնախմբի ներկայացուցիչը:

«Անցած տարիների ընթացքում Halo Trust- ը շատ օգտակար գործունեություն ծավալեց ականազերծման հարցում: Անհրաժեշտ է հավելյալ ժամանակ այն ավարտելու համար»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը: Իր հերթին HALO Trust-ը ևս հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կվերանայի իր որոշումը: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման կարիքների մասին հետազոտություն, որը կբացահայտի ծրագիրն ավարտին հասցնելու անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները:

Թամար Բագրատունի

դիտվել է 769 անգամ
Լրահոս
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am