Ինչ կասի Մակրոնը՝ Թրամփին Արցախի թեմայով

Ֆրանսիայի հարավային Բիարից հանգստավայր քաղաքում մեկնարկել է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը: G7-ի մեջ են մտնում Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան:

Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը միասին նախաճաշել են: «Ամեն ինչ լավ է, եղանակը հրաշալի է, ֆանտաստիկ հյուրեր են, ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք շատ բանի կհասնենք շաբաթավերջի այս օրերին, ես անհամբերությամբ եմ դրան սպասում», - ասել է Թրամփը՝ հավելելով, թե Մակրոնի հետ ընդհանուր շատ բան ունեն, երկար ժամանակ ընկերներ են, լավ հարաբերություններ, կարող է ասել՝ հատուկ հարաբերություններ ունեն:

Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է Չինաստանի հետ առևտրային ոլորտում բանակցությունների՝ չնայած ՉԺՀ-ից ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը։ Այս մասին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրան հարցրել են, թե արդյոք պատրաստ է Չինաստանի հետ բանակցությունների, որին ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել: «Այո, ես միշտ պատրաստ եմ բանակցությունների»,- պատասխանել է նա:

«Մենք Չինաստանի հետ փոքր տարաձայնություն ունենք, որից դուրս կգանք հաղթանակած: Այսօր (ուրբաթ) մենք ներկայացրել ենք չինական ապրանքների վրա մի շարք մաքսատուրքեր: Նրանք մեր ապրանքներից մի քանիսի դիմաց են սահմանել, իսկ մենք՝ շատերի»,- հայտնել է Թրամփը և հավելել, որ Չինաստանը ստեղծված իրավիճակի շուրջ պետք է քայլեր ձեռնարկեր:

«Ես երկընտրանք չունեմ, քանի որ մենք չենք պատրաստվում ամեն տարի տրիլիոն դոլարներ կորցնել՝ հօգուտ Չինաստանի: Չինաստանը դա լավ հասկանում է»,- հայտնել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ ընդգծել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ «լավ հարաբերությունները»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներկրվող արտադրանքի համար կբարձրացնի մաքսատուրքերը 10 և 5 տոկոսով՝ ընդհանուր 75 մլրդ դոլարի չափով: «Սակագների և տուրքերի կոմիտեն որոշում է ընդունել 75 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ-ից 5078 ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 և 5 տոկոսներով»,- հայտնել էին ՉԺՀ-ի պետական խորհրդին առընթեր սակագների և տուրքերի կոմիտեից: Միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմին: «Միացյալ Նահանգների նման գործողությունները հանգեցրել են չին-ամերիկյան առևտրային շփման հետագա էսկալացիայի և հսկայական վնաս են հասցրել ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի և այլ պետությունների շահերին: Նրանք նաև լուրջ սպառնալիք են ստեղծել բազմակողմ առևտրային համակարգի և ազատ առևտրի սկզբունքների համար»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մինչդեռ հայտարարել է, որ Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվազեցնել լարվածությունը համաշխարհային առևտրի ոլորտում:

«Գագաթնաժողովի գերակայությունն ակնհայտորեն լինելու է համաշխարհային առևտրի վիճակը: Ես շատ մտահոգված եմ, թե ինչպես է ամեն ինչ զարգանում. այն փաստը, որ պրոտեկցիոնիզմը և տուրքերը աճում են... այո, այդպես էլ կվարվեմ (Թրամփի հետ քննարկումը)»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ջոնսոնը:

Վարչապետը նաև խոստովանել է, որ անհանգստացած է Բրիտանիայի՝ առևտրային պատերազմների մեջ հնարավոր ներքաշման առիթով. «Ես չափազանց մտահոգված եմ, որ Մեծ Բրիտանիան կարող է ներքաշվել այս ամենի մեջ»,- հայտնել է Ջոնսոնը:
Իսկ Բիարիցի մոտ բողոքի ակցիա են անցկացնում գլոբալիզացիայի դեմ ակտիվիստները: Երեկ տեղի ունեցավ զանգվածային երթ՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բայոնա քաղաքի փողոցներում՝ Բիարից քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի վաղ մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Մի քանի հարյուր մարդուց բաղկացած երթը, որոնցից շատերի դեմքերը փակ են շարֆերով և դիմակներով, շարժվում է Բայոնա քաղաքի փողոցներով:
«Բոլորն ատում են ոստիկանությանը», «Ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարադատությունը՝ ոչ մի տեղ», «Չենք մոռանա, չենք ների» վանկանկումներով ամբոխը շարժվում է նվագախմբի թմբուկների աղմուկի տակ, որի անդամները հագած են վառ վարդագույն և դեղին հանդերձներ:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջան է ժամանել ավելի քան 13 հազար ոստիկան և ժանդարմ: «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում՝ առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր առաջնահերթություն է համարում անհավասարության դեմ պայքարը: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի:

Հիշեցնենք, որ օրերս Մակրոնն ու Պուտինը քննարկել էին Ղարաբաղյան հակամարտությունը:

Արդյոք Մակրոնը նաև Թրամփի հետ կքննարկի՞ Արցախի թեման...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2856 անգամ
Լրահոս
ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am