Նոր մանրամասներ. վիճաբանել են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղան և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 23-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։45-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Զաքարյանի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Զաքարյանին։ Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։ Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Զորոյանին, հանցագործության գործիք կտրող-ծակող առարկան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զորոյանը 90-ական թվականներին հանցագործ աշխարհում ճանաչում ունեցած, մի քանի անգամ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով դատապարտված «Խելառ Վարդգեսի» տղան է։ Իսկ վիրավոր Գ. Զաքարյանի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է, հորեղբայրն էլ երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես ոստիկանության համակարգում, այնպես էլ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 

դիտվել է 14471 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am