«Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան
«Մալաթիա մոլ»-ում` Վեգա խանութի պահեստային մասում բռնկված հրդեհի հետևանքով կա 6 տուժած. նրանք ծխահարվել են, կյանքին վտանգ չի սպառնում:
Առևտրի կենտրոնի աշխատակիցները, չնայած առկա վտանգները, շարունակում են խանութից դուրս բերել կենցաղային տեխնիկան՝ սառնարան, գազօջախ, կահույք, հեծանիվներ և այլն: Խանութի մյուս հատվածում փրկարարներն իրականացնում են մարդկանց տարհանման աշխատանքներ: