Ն.Փաշինյանը թիմակիցները համոզե՞լ են, որ առանց պադավատի չի աշխատվում
«Մեծ Բրիտանիայում ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա է սպասարկում պետական պաշտոնյաներին, իսկ Դանիայում՝ 23 Հայաստանում 902 ավտոմեքենա է սպասարկում պետական համակարգի պաշտոնյաներին: Համեմատեք Մեծ Բրիտանիայի,Դանիայի պետական բյուջեները Հայաստանի խղճուկ բյուջեի հետ և փորձեք հասկանալ այս զուտ հայկական, անհավանական, անհասկանալի ապուշությունը:
Պատգամավոր Ն.Փաշինյանը գիտեր այդ թվերի մասին և իրավացիորեն իր զայրույթն էր արտահայտում ԱԺ ամբիոնից, "Հայկական ժամանակ" օրաթերթում: Տեսնես վարչապետ Ն.Փաշինյանը հիշու՞մ է այդ մասին, թե՞ բազմազբաղվածության պատճառով մոռացել է, իսկ գուցե թիմակիցները համոզե՞լ են, որ առանց պադավատի չի աշխատվում: Պադավատը դեռ ոչինչ Երևանից_Ջերմուկ, Երևանից_Դսեղ պարտադիր ուղղաթիռ պետք է հեծնի Նիկոլը, սա էլ է խնդիր և ծախս։ Իսկ հեղափոխությունից անմիջապես հետո կրթության նախարարի երջանիկ դեմքն էր մետրոյում, մշակույթի նախարարի քայլքը դեպի աշխատավայր, ԱԺ_ի պատգամավորի գրառումը ավտոբուսից, Նիկոլի հեծանվավազքը մի խոսքով երկակի ստանդարտներով, դաժան իրականություն»։
Անի Կագինյանի ֆեյսբուքյան էջից