Անկարան՝ Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ria.ru-ի փոխանցմամբ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հայտնել են,որ Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին ԱՄՆ-ի վերջին առաջարկը չի բավարարել Անկարայի պահանջներին և ավտոմատ կերպով չեղյալ է հայտարարվել գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ,
Կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքի խոսքով` մինչև ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է Patriot-ի գնման արժեքի և այլ մանրամասների վերաբերյալ իր պայմանները, որոնք Վաշինգտոնը չի կարողացել կատարել:
«Նոր առաջարկ ստացանք, բացի այդ այն նաև չէր բավարարում մեր հիմնական պահանջներից ոչ մեկը։ Առաջարկն ավտոմատ կերպով չեղարկվել է դրա գործողության ժամկետը լրանալու պատճառով:Չեմ կկարող կանխատեսել Patriot-ի գնման շուրջ իրավիճակի հետագա զարգացումը։Ինչ կլինի Patriot-ի հետ՝ կտեսնեն»,- հայտնել է Օմեր Չելիքը: