ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար

«Ժամանակ»-ը գրում է.«ԵԱՀԿ մամուլի ծառայու­թյունն ադրբեջանական լրատ­վամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մոտ ժա­մանակներս սպասվող հան­դիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպ­ման օրվա և վայրի մասին տեղե­կացնում են հանդիպումից մի քանի օր առաջ:


Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե նոր հանդիպման պատրաս­տականության, թե նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխա­վոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:

Այս իմաստով, մոտակա հան­դիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նո­րություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակու­թյուն է պարունակելու հնարա­վոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կաս­կած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առա­ջացրել միջազգային շրջանա­կում և համանախագահների մոտ:

Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաք­վի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե բացասական, թե դրական ար­ձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պա­րունակում:

Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ արձագանքը չէ, կամ ար­ձագանքի այն համատեքստը չէ, թե ինչ հավանության է ար­ժանանում Հայաստանի վար­չապետի ելույթը և բարձրաձայնված նոր մոտեցումները, կամ արժանանո՞ւմ է հավանու­թյան, թե ոչ: Խնդիրն այն է, թե ինչ աշխատանքային միջավայր է ձևավորել այդ ելույթը Հայաստանի համար:

Ահա այդ իմաստով, Բաքվի դժգոհությունների նկատմամբ համանախագահների, ընդհա­նուր առմամբ, լուռ դիրքորոշու­մը վկայում է, որ նրանք առն­վազն բաց են Հայաստանի հետ աշխատանքի համար` Ստեփանակերտում բարձրաձայնված մոտեցումների առումով: Եվ այստեղ թերևս անհրաժեշտ է հիշել, թե այդ ելույթը ինչ ար­տաքին շրջանակներում արժա­նացավ, այսպես ասած, դժգոհ ընդունելության` իհարկե Բաքվից բացի:

Հայաստանի վարչապետի ելույթը անթաքույց դժգոհության արժանացավ ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում: Դա նշա­նակում է, որ արտգործնախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն փոր­ձելու է օգտագործել «դաշնա­կիցներին» Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար, որը ամենևին պարտադիր չէ, որ ներառի հենց արցախյան գործընթացը»,-գրում է թերթը:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Ես, առհասարակ, իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված Արթուր Վանեցյան Քավոր-սանիկ-բարեկամ նշանակումներ՝ ԵՊՀ-ում «Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները». Վահան Բաբայան Փաշինյանը խուճապի մեջ է. այլևս չի վստահում իր ուժայիններին և դրա համար պատրաստ է հրաժարվել իր սուպերվարչապետական համակարգից Մեր փողն ենք ուզում, չենք մուրում. բախում «Սանիթեք»-ի աշխատակիցների և ոստիկանների միջև քաղաքապետարանի դիմաց/տեսանյութ/ Վանեցյանի հետ ԱԱԾ-ից հեռացել է նաև խոսնակը Դե մի բան էլ «Զիգզագ»-ի մասին ասա', պարո'ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության 6 մլրդ-ի ժառանգությունը նախկիններից. նոր փաստ Վանեցյանի հրաժարականը. Փաշինյանի իշխանության ռեստարտը Վանեցյանը զգուշացնում է, ինչ է տեղի ունեցել Քոչարյանի գործը` մի կրակոցով մի քանի նապաստակ Քոչարյանին տեսակցելու հրամայականը. Ինչ կորոշի Փաշինյանը Գագիկ Հարությունյանի «գիդը».օձը տաքացնողին է կծում Հեղափոխությոնը խժռում է հեղափոխության կողքը կանգնածներին Վանեցյանի հրաժարականով Փաշինյանը ի՞նչ մեսիջ ուղարկեց Վաշինգտոնին ու Անկարային Լայնամասշտաբ զորավարժություններ. Պատերազմի ու դիմակայության արանքում Եթե Պուտինը գայթակղիչ առաջարկ անի Ալիևին Սկանդալային զարգացումների հանգուցալուծում՝ ՊՆ-ի շուրջ Ռուսաստան-Բելառուս միություն՝ հանուն Պուտինի ապագայի. Բատկան ժամանակին հեգնում էր «Դե պարզ է, որ թեʹ նախագիծը, թեʹ «դաբրոն» պողոսապետին էր պետք». Լուսինե Հարոյան Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատելու միջնորդագիրը նախագահականում է Հաջորդ ոստիկանապետի անունը հայտնի է ԱԽ նիստում այդ թեման անգամ չի շոշափվել. Արարատ Միրզոյանը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին Մեծածավալ աշխատանք են կատարել . Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի ԲաթոյանըՎորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով: Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանի, Խաչիկ Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբաթյանի, Խաչիկ գյուղի Քահանա Տեր Հովհաննեսի ասուլիսը: ԹԵՄԱ.-Գաթայի փառատոն, սպասվող միջոցառումներ. Փառատոնները որպես զբոսաշրջային արդյունք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 18-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Կոմիտեի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»: Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը. ԱԱԾ պետի հրաժարականը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»: Օգոստոսի 17-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «1000 տարվագյուղամեջ» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ ԿարինեՓանոսյանի, կազմակերպիչ Լիլիթ Գրիգորյանի ևԶբոսաշրջության կոնիտեի զբոսաշրջանային արդյունքիզարգաման փորձագետ Անահիտ Ոսկանյաի ասուլիսը: Թեմա`1000 տարվա գյուղամեջ՝ գյուղական կենցաղի, արհեստների ուարվեստի փառատոն, որն ...