ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության նիստ է գումարվել։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ահավոր զայրացած է եղել նրանց վրա, ովքեր դեմ են խոսում Ամուլսարի հանքի շահագործմանը, ու խնդրել է փոխանցել կուսակցության այն անդամներին, ովքեր դեմ են խոսում կամ առհասարակ լռում են Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ «Կարո՞ղ է այս ԱԺ-ն ցրվի, նոր ԱԺ հավաքվի»,- ասել է նա։
Թեմայի մանրամասները 168.am-ը փորձեց ճշտել Ամուլսարի հնարավոր շահագործմանը դեմ արտահայտված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից:
Պատասխանելով մեր հարցին՝ արդյոք տեղյակ է նիստի մանրամասներից և արդյոք ստացել է նկատողություն իր կարծիքի առնչությամբ՝ նա նշեց.
«Չեմ կարող որևէ կերպ ասել՝ այնտեղ ինչպիսի զրույց է եղել, խիստ կամ այլ բան, տեղեկություն չունեմ: Որևէ զանգ, որևէ խիստ խոսակցություն չեմ ստացել և չեմ էլ պատկերացնում, որ կարող էր նման տոնով կամ ձևով պարոն Փաշինյանը խոսել որևէ մեկի հետ»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը