Որն է Փաշինյանի շահը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու:

«Ամենամեծ բարդությունը սա է, որ խոսակցությանը խանգարում է, որովհետև, եթե Դուք հիմա ասում եք, որ 10 տարի կամ 5 տարի հետո կլինեն շահագործման հետևանքները՝ անկախ նրանից, թե դա կլինի, թե չի լինի. Ձեր մտքում արդեն դա կա: Այս խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ասում են՝ կապ չունի, եթե նույնիսկ պարզվի անվտանգ է, ես դեմ եմ: Սա հասկանալի տեսակետ է, բայց սա տեսակետ է, որը այլ բարդությունն է ստեղծում: Մենք ունենք իրողություններ, և այդ իրողությունները առկա են: Այդ իրողությունն այն է, որ մենք ունենք Հայաստանի օրենսդրությամբ սկսված պրոցես: Ունենք պրոցես Հայաստանի օրենսդրությամբ և Հայաստանի օրենսդրությամբ ունենք իրողություն, որ Հայաստանի կառավարությունը հրավիրել է կամ արտոնություն է տվել ընկերության, որ գա այստեղ 400, 500 կամ 600 միլիոն փող ծախսի, և 400 միլիոն արդեն ծախսվել է: Եվ հարց: Եթե պարզվի, որ այդ գործունեությունն օրինական է, եթե այդ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 միլիոն դոլարի ներդրումն արել են օրինական ճանապարհով, ինչո՞ւ չենք թողնում, որ աշխատեն: Այս հարցին պետք է պատասխանել»,- ասաց վարչապետը:

Բնակիչը պատասխանեց, որ նախորդ կառավարության ժամանակ այնպիսին էր իրավիճակը, որ ժողովուրդը ձայն չուներ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրության համար նախկին, ներկա կառավարություն չկա: «Միջազգային հանրության կամ ներդրողի համար կա Հայաստանի Հանրապետություն»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անցած տարի, երբ Ջերմուկում ելույթ է ունեցել, ասել է, որ այս հարցի շուրջ պետք է կայացնել որոշում՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը: «Ի՞նչ է նշանակում հավասարակշռված շահ: Կա բնապահպանական շատ, կա տնտեսական շատ, կա անվտանգության շահ, կա քաղաքական և բարոյական շահ: Մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկումը մյուս շահի սպասարկման հաշվին չլինի: Ինձ համար պարզ է՝ եթե պարզվի, որ չկան երաշխիքները, որ Ջերմուկի օդը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, Ջերմուկի ջուրը մաքուր է լինելու նույնքան, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու է այնքան, որքան առաջ, բայց ավելի ճիշտ ձևակերպեմ՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան: Եթե այդ ամեն ինչը միջազգային ստանդարտներին համապատասխան չի, ինձ համար ակնհայտ է, որ դա չի կարող շահագործվել: Հայաստանի օրենսդրությունը ունի մեխանիզմ. կոնկրետ այս դեպքում կա ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամսյա մոնիթորինգ: Այդ մոնիթորինգը տեղի է ունենում ընկերության, կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, գալիս են ստորգետնյա ջրի փորձանմուշ են վերցնում, գնում են դաշտից խոտ, հող են վերցնում, օդն են չափում: Եթե կա շեղում, 90 օր ժամանակ են տալիս շտկելու համար, եթե չի շտկվում, փակվում է»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Բնակչի հարցին, թե մոտեցումն այն է, որ հանքը պե՞տք է շահագործվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ այս հարցի շուրջ ներգրավված բազմաթիվ մարդիկ որոշակի կողմ են: Ես, օրինակ, համարում եմ, որ կոնկրետ Ամուլսարի հարցով անձամբ ես 100 տոկոս անաչառ և օբյեկտիվ դիրքորոշում ունեմ: Այսինքն՝ ես այստեղ չունեմ տնտեսական շատ, չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը, որը ես ունեմ, Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահն է: Եվ իմ դիրքորոշումն այն է նաև ի պաշտոնե, որ ես պետք է ծառայեմ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին: Սա է իմ դիրքորոշումը»:

դիտվել է 863 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am