Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։

Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։


Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է։

Մրցակցությունը, ըստ ամենայնի, գնալու է Եղոյանի եւ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանի միջեւ, ով ինքնառաջադրվել է։ Նա 2018-ի մայիսին հեռացավ նախարարությունից, թեեւ Արսեն Թորոսյանը, հունիսի 4-ին անդրադառնալով նրա հեռանալուն, ասաց, որ Մելիք-Նուբարյանը գնացել է իր կամքով՝ հակառակ Թորոսյանի՝ մնալու եւ աշխատելու խնդրանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 815 անգամ
Լրահոս
Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am