Հայտնի է Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի պատճառը
Հուլիսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
«Սև արկղի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վթարից առաջ այն օդում բախվել է օտար մարմնի (ենթադրաբար՝ թռչնի կամ թռչունների երամի)», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՄիԳ-29-ը վթարի էր ենթարկվել հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ին, Կասպից ծովի վրայով գիշերային ուսումնամարզական թռիչքի ընթացքում: