Բնակարան՝ Ազատիչի համար. նոր առանձնատուն է կառուցվում
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ կառուցվող առանձնատունը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանն ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում:
Դեռեւս 2003 թ. քաղաքապետ։ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը՝ նկատի ունենալով նաեւ տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում