Սիրտս ցավում է մեր երկրի, նաև, ճիշտն ասած, Նիկոլ Փաշինյանի համար

«Տեղադրում եմ ԷԼԱՐԴ-ի փորձագիտական գնահատականը; Սիրտս ցավում է մեր երկրի, նաև, ճիշտն ասած,
Նիկոլ Փաշինյանի համար

Հիշեցնում եմ՝ ԷԼԱՐԴ-ին պատվիրված է եղել փորձագիտական գնահական տալ ոչ թե Ամուլսարի հանքահանության ռիսկայնության մասին, այլ ՀՀ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի տված արժանահավատության մասին; Ինչ պատվիրել ենք՝ այն էլ ստացել ենք; Բազմաթիվ են ՀՀ ՇՄԱԳ-ի ոչ արժանահավատ հաշվարկների մասին եզրակացությունները: Հիմա այս փորձագիտական գնահատականը վերադարձել է նույն նախարարություն՝ ՇՄԱԳ-ի մասին ԷԼԱՐԴ-ի գնահատումները վերլուծելու և հասկանալու՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞; Ենթադրենք պատասխանեն, որ այո. կարիք կա՝ այս, այս, այս կետերով; Դրա համար ժամանակ է պետք; Պիտի գնանք ԼԻԴԻԱՆ-ին հարցնենք՝ տալի՞ս եք այդ ժամանակը; Այո/ոչը կարող են վերջակետային լինել; Ենթադրենք այո պատասխանը, ժամանակ են տալիս; Ովքե՞ր են կազմելու նոր ՇՄԱԳ-ը, նույն մարդի՞կ;

Մյուս ենթադրություը՝ նախարարությունն ասում է՝ որոշ թերություններ կան, հիմա կշտկենք; Մեկ օրինակի վրա դիտարկենք սա; Նախարարույթունը մեկ շաբաթից բերում է փոքր շտկումների ենթարկած ՇՄԱԳ-ը՝ թե բա արդեն ուսունասիրեցինք և քարտեզագրեցինք հարակից տարածքների խզվածքներն ու ճեղքվածները, ինչի մասին ԷԼԱՐԴ-ն ասում է՝ չեն ուսումնասիրել և չեն քարտեզագրել; Ենթադրենք նախարուրությունը հիմա ասում է՝ ուսումնասիրեցինք և տեսանք, որ
ա/վտանգներ չկան,
բ/ այո որոշ հնարավոր վտանգներ տեսանք, ներեցեք, չէինք նկատել, բայց դրանք էական չեն,
գ/այո, այս-այս վայրերում խզվածքներն ու ճեղքվածքները կարող են խոչընդոտ կամ տարանցիկ ուղի դառնալ ստորգետնյա ջրերի հոսքի համար /սա ԷԼԱՐԴ-ի նկատառումներից մեկն է/, հազար ներողություն, սա մեր մեծ թերացումներից է; Բայց այդ փորձագետներն արդե՛ն ԷԼԱՐԴ-ին ասել են, որ դրանք կառավարելի ռիսկեր են; Հարց է մնում՝ որ եթե չէին ուսումնասիրել և չէին քարտեզագրել, ինչպե՞ս են համոզված պնդել, որ կառավարելի են; Այդ մասին ԷԼԱՐԴ-ը ոչինչ չի ասում; Ուրեմն ինչե՞ս հավատանք, որ այսօր նույնը չեն անելու:
Եվ վերջապես՝ կտրամադրե՞ն այդ ուսումնասիրությունն ու հնարավոր կազմված քարտեզը նախարարութիւնից անկախ մասնագետներին;
Մյուս շատ հավանական ենթադրությունը,- նախարարությունը մեկ շաբաթից ասում է՝ վերլուծեցինք, հասկացանք, չկա այս եզրակացություններում մի բան, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք ունենա; Ինչպես հենց հիմա ասում են Ավինյանն ու Իվանյանը:

Եվ այս կարգի բազմաթիվ հարցականներ; Լավ կլինի կարդաք ԷԼԱՐԴ-ի փորձագիտական կարծիքը: Կարդալուց հետո շատերդ կունենաք չվերջացող հարցեր; Այդ թվում այն մասին, որ ԷԼԱՐԴ-ն ինքը հաճախ է հղումներ անում նախարարության աշխատողների բանավոր հավաստիացումերին և դրանք հիմք ընդունում ռիսկերի նվազեցման հարցերում»

Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 2477 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am