Պետք է դիտարկել Ամուլսարի հանքավայրը բաց եղանակով շահագործումից հրաժարվելու հնարավորությունը. «Ազգային օրակարգ»

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ եւ հակասական խնդիր է, որը երկար ժամանակ բեեւռացրել է մեր հասարակությանը, իսկ վերջին շաբաթվա ընթացքում հատուկ սրություն է ստացել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակցությունը հայտնեց հանքավայրի հետագա շահագործմանը՝ հիմք ընդունելով ELARD ընկերության կողմից պատրաստված զեկույցը, այնտեղ տեղ գտած բնական միջավայրի վրա ազդեցության մեղմման վերաբերյալ առաջարկությունները, եւ Lydian Armenia ընկերության կողմից այդ առաջարկությունների մեծ մասի ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Այս կապակցությամբ «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարում է հետեւյալը․


1. Մեր երկրում հանքարդյունաբերությունը ավանդական ոլորտ է, այն ներկայումս ապահովում է համախառն բյուջետային եկամուտների մոտ 9%-ը, եւ մոտ ապագայում տնտեսական այլընտրանք դեռեւս չունի։ Միեւնույն ժամանակ, անցյալում եւ հաճախ նաեւ ներկայումս կիրառվող հանքարդյունաբերական պրակտիկան բերել է շրջակա միջավայրի, եւ հանքերի հարեւանությամբ գտնվող համայքների համար անշրջելի կորուստների, եւ դարձել է հասարակական արդարացի դժգոհության աղբյուր։

2. Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ բնապահպանական պահանջները պետք է խստացվեն եւ այսուհետեւ խստագույնս կիրարկվեն, դրանց գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը հասցվի նվազագույնի, իսկ այն ձեռնարկությունները, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, պետք է հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնեն համապատասխան բնապահպանական միջոցառումները։

3. Ամուլսարի հանքավայրի դեպքում, խնդիրը ոչ միայն բնական միջավայրի վրա բացասական ազդեցությունն է, որը բոլոր դեպքերում հնարավոր չէ մինչեւ վերջ չեզոքացնել, այլեւ առողջարանային Ջերմուկ քաղաքի եւ նրա հանքային ջրերի, Հայաստանի գինիների գլխավոր շտեմարան հանդիսացող Արփա գետի հովտի, եւ մասամբ նաեւ Որոտան գետի հովտի բնակավայրերի համար ստեղծվող իրական եւ նաեւ հանրային ընկալման ռիսկերը, եւ համապատասխան տնտեսական վնասը, որը չի հաշվարկվել ոչ նախկին, ոչ էլ ներկա Կառավարությունների կողմից, եւ չի համադրվել հանքավայրի շահագործումից ակնկալվող տնտեսական օգուտների հետ, առավել եւս, որ այս հանքավայրի շահագործումը տեւելու է ընդամենը 10 տարի, իսկ հնարավոր վնասները կարող են շարունակվել բազում տասնամյակներ։

4. Մինչեւ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին վերջնական որոշում ընդունելը, ՀՀ Կառավարությունը պետք է իրականացնի համապատասխան համապարփակ ազդեցությունների գնահատական, եւ դիտարկի հանքավայրի շահագործման ներկայումս ընդունված տեխնոլոգիական սխեմայի հնարավոր այլընտրանքները, առավել եւս, որ ELARD ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ այն երկրաբանական եւ ջրաբանական մոդելները, որոնք կիրառվել են Lydian Armenia ընկերության կողմից, եղել են թերի եւ պարզեցված, եւ դրանց հիման վրա իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցությանը գնահատականը մինչեւ վերջ վստահելի չէ։

5. Մասնավորապես, ի թիվս այլ հնարավոր լուծումների, պետք է դիտարկել հանքավայրը բաց եղանակով շահագործումից հրաժարվելու, փոխարենը ստորգետնյա, պակաս ռիսկային տարբերակով այն շահագործելու տեխնիկա-տնտեսական հնարավորությունը, որը զգալի չափով կարեղ է նվազեցնել բնական միջավայրի վրա բացասական ազդեցության հիմնական տարրերը՝ մասնավորապես, թթվային ապարների դրենաժը, պայթեցումներից առաջացող աղմուկը, վնասակար արտանետումները եւ փոշին, ինչպես նաեւ առնվազն երեք անգամ կրճատել արդյունահանվող եւ մակերեւույթին պահեստավորվող դատարկ ապարների ծավալները։

6. ՀՀ Կառավարությունը, որպես ծայրահեղ միջոց, պետք է դիտարկի նաեւ խելամիտ պայմաններով հանքավայրի հետգնման, ներդրողի կողմից իրականացրած ծախսերի արդարացի եւ փոխադարձ ընդունելի հատուցման տարբերակը, այն դեպքում, եթե հանքավայրի հետագա շահագործումը իրապես հակասի Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական եւ բնապահպանական շահերին, եւ հնարավոր չլինի գտնել շահագործման այնպիսի տեխնիկական տարբերակ, որը երաշխավորված նվազագույնի հասցնի բնական միջավայրի եւ շրջակա համայնքների վրա բացասական ազդեցությունը։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am