«Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի և ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։
Տաթևիկ Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները մնում են լարված: Օրերս Ռևազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան և ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը