«Մեգանախարարություններում» անորոշ վիճակ է. աշխատակազմերը դեռ չեն ձևավորվել, ով է մնալու, ով է գնալու
«Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, սակայն մի շարք գերատեսչություններից տեղեկացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձևավորված մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է: Նույն բաժինների, նույն գործառույթը կատարող մի քանի աշխատակիցներ են այս պահին աշխատում, և հայտնի էլ չէ՝ նրանցից ով է մնալու, ովքեր են գնալու, և ընդհանրապես՝ գործընթացն ինչպես է կարգավորվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: