«Ջերմուկի» էֆեկտը. հիմարացման տեխնոլոգիա

Մեր ժողովուրդը կամ դրա մի հատվածը ուշագրավ հատկություն ունի:

Ոմաք «շուստրի» են հոսանքի հաշվիչը հետ տալու կամ ջրի հաշվիչը կանգնեցնելու գործում: Դա անում են, որպեսզի քիչ վճարեն կամ ընդհանրապես չվճարեն:

Ոմանք «շուստրի» են նաև մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց տունը 2 քառակուսի մետր «առաջ» տալու և շենքի ամբողջ ճարտարապետական տեսքն աղավաղելու գործում:

Այս «շուստրիությանը» զուգահեռ մեր ժողովրդի այդ հատվածը շատ հեշտ հարիֆանում է, երբ ստիպված է պետական կամ քաղաքական հարցերում որոշում կայացնել:

Արդյունքն այն է լինում, որ ժողովրդի այդ հատվածը դառնում է «շուստրի»-հարիֆ, ինչի արդյունքում տուժում է ամբողջ ժողովուրդը:

Մերոնց շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկելը: Բերենք կոնկրետ օրինակներ:

Կյանքը ցույց է տվել, որ ոմանց վրա մոգական ազդեցություն է թողնում «ջերմուկ» բառը:

Երբ 1988-ի շարժումը հանգեցրեց անկախության, սկզբնական շրջանում շատերին թվում էր, թե միայն «Ջերմուկով» կարելի է լավ ապրել (նկատի ունեին «Ջերմուկ» հանքային ջուրը, որը աշխարհին վաճառելվ ենթադրում էին, որ ոտքը ոտքին գցած լավ էին ապրելու, և չէին պատկերացնում, որ անկախությունը պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք է ենթադրում տնտեսության բոլոր ոլորտներում):

«Ջերմուկ» հանքային ջրի վաճառքով լավ ապրելու առասպելը փլուզվեց շատ արագ, երբ մարդիկ գործնականում տեսան, որ աշխարհում տեղ գրավելու համար հանքային ջուրը, մեղմ ասած, բավարար չէ:

«Ջերմուկի» ջրերը վաճառելով լավ ապրեցին, բայց սահմանափակ թվով մարդիկ:

Հիմա էլ նույն մարդկանց համոզում են, որ Ջերմուկով վատ են ապրելու (նկատի ունեն Ջերմուկին կից Ամուլսարի հանքի շահագործման դեպքում նկարագրվող ապոկալիպտիկ բնապահպանական երևույթները):

Թե երբ կփլուզվի Ջերմուկին կից ոսկու հանքի միֆը, դժվար է ասել, բայց մեկ բան հիմա կարելի է հաստատ պնդել: «Ջերմուկի հանքով մեր վերջը կգա» կոդի տարածմամբ զբաղվող մի քանի քարոզիչներն այսօր արդեն այդ քարոզի միջոցով շատ լավ են ապրում և թքած ունեն Հայաստանի տնտեսության ու բանակի վրա: Պատվիրատուն կոպեկներ է վճարում Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասի համար, բայց դա պատվիրատուի համար է կոպեկներ, իսկ պատվեր կատարողների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար ահագին մեծ գումար է: Դա հետո է իմացվելու, բայց արդեն ուշ է լինելու: Հետագայում կարող է այնպես ստացվել, որ ազգովի փնտրենք ներդրող, որ գա հանքը շահագործի, բայց չենք գտնելու, ինչպես որ «Նաիրտի» կամ Վանաձորի «Քիմպրոմի» դեպքում չենք գտնում:

Հիշեցնեմ, որ ատոմակայանը փակելու հիմնավորումն էլ այն էր, որ բնապահպանական առումով վնասակար է: Ատոմակայանը փակվեց, հայտնվեցինք էներգետիկ ճգնաժամի մեջ ու տեղի ունեցավ ... բնապահպանական աղետ, քանզի տասնամյակներով աճեցված ծառերը կտրվեցին ու հայտնվեցին վառարանների մեջ, իսկ հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին էներգետիկ ճգնաժամի պատճառով: Դրանից հետո նոր խելքի եկանք ու ամբողջ ազգով մտածում էինք, թե ինչպես վերաբացենք ատոմակայանը: Հսկայական ռեսուսրներ ծախսելով ատոմակայանը վերաբացվեց, բայց մարդկային ու բնապահպանական կորուստներն անդառնալի էին: Ո՞վ պատասխան տվեց այս ամենի համար: Ոչ մեկ:

Ահա թե ինչպիսի ազդեցություն է թողնում հիմարացման տեխնոլոգիան:

«Շուստրի»-հարիֆ լինելու հետևանքները միշտ էլ ծանր են լինում:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am