Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ և 2 էլեկտրական հենասյուն
Օգոստոսի 21-ին, ժամը 14:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 17:04-ին: Այրվել են մոտ 25 հա բուսածածկույթ և 2 էլեկտրական հենասյուն՝ մասամբ: