«Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար և ինչի՞ հաշվին». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկալի կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես հանք չլիներ, որովհետև ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, հատկապես, որ Հայաստանի ներկայիս գործող գրեթե բոլոր հանքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային բնապահպանական ստանդարտներին։

Բայց ի՞նչ ունենք այսօր, արդյո՞ք մեր երկիրն ի զօրու է գոյատևել առանց հանքարդյունաբերության: Գոյատևել գուցե մի կերպ կարող է, իսկ տնտեսությունը պահել, առավել ևս՝ զարգացնել, ինչպես հարկն է՝ երկիրը ՊԱՇՏՊԱՆԵԼ՝ հաստատ ոչ, ի դժբախտություն մեզ բոլորիս՝ ՈՉ։

Հետևաբար՝ ի՞նչ կարող ենք անել, եթե ոչ առայժմ հանդուրժել հանքարդյունաբերությունը՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով այն շրջակա միջավայրի համար հնարավորինս անվնաս դարձնելու ուղղությամբ։

«Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործումը կայացած իրողություն է։ «Լիդիանը» մեր երկրի օրենքներով սահմանած կարգով դեռևս տարիներ առաջ ստացել է Ամուլսարը որպես ոսկու հանք շահագործելու իրավունքը։

Այդ իրավունքի օրինականությունը ստուգելու նպատակով Վարչապետի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ, որի ամիսներ շարունակ կատարված քննության արդյունքներով պարզվել է (կազմվել և ուսումնասիրվել է շուրջ 33000 փաստաթուղթ), որ հանքի շահագործման հետևանքով առկա բնապահպանական մտահոգությունները գործող նորմերի և ստանդարտների սահմաններում են, և բացակայում են քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը։

Այսինքն, հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք այս պահի դրությամբ չկա։ Անչափ բարձր եմ գնահատում բնապահպանների դերը, ակտիվ անդամներից շատերին ճանաչում եմ անձամբ: Ինձ ուրախացնում է շատերի իրական հայրենանվիրությունը։ Լիովին հասկանալի են բնապահպանների մտահոգությունները, սակայն, համաձայնեք, որ երկրում ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում որոշում կայացնելու համար բնապահպանական բաղադրիչը միակը չէ, առկա են նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և, ի վերջո, երկրի պաշտպանվածության, ազգային անվտանգության բաղադրիչները։ Եվ բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատելուց հետո միայն պետք է կայացվի ցանկացած որոշում։

Բոլոր բաղադրիչներն էլ կարևոր են և ծանրակշիռ, սակայն ես կանդրադառնամ միայն մեկին՝ երկրի պաշտպանվածությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արդյո՞ք մենք լավ ենք պատկերացնում հանքի շահահործումը արգելելու պարագայում միջազգային արբիտրաժային ատյաններում Լիդիան ընկերությանը վնասի փոխհատուցման հայցի բավարարման դեպքում իրական հետևանքները (ինչի հավանականությունը ավելի քան մեծ է)։ Խոսքը գնում է առնվազն մեկ միլիարդ դոլարի մասին (որոշ հաշվարկներով՝ անգամ երկու միլիարդ)։

Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար և ինչի՞ հաշվին։ Եվ թող մեկը չասի, որ դա ուղղակիորեն չի անդրադառնալու և չի թուլացնելու ռազմական-պաշտպանական ոլորտը։ Ասեմ ավելին. եթե այս պահին մենք մեր ռազմական ծախսերը կարողանայինք ավելացնել ևս մեկ միլիարդով, ապա մեր սահմանի ուղղությամբ սովորական ինքնաձիգով անգամ օդ կրակելուց առաջ մեր թշնամիները երկար կմտածեին՝ արժե դա անել, թե ոչ:

Բայց եկեք չմոռանանք, որ թշնամին ներկայումս այդպես չի մտածում, եկեք չմոռանանք, որ ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության գերակա խնդիրը մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն է»։

դիտվել է 764 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am