Նիկոլը հրահանգեց բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի

Դիտեցի Փաշինյանի լայվը եւ խղճացի նրան, մարդ, ով տարիներ շարունակ հասարակությանը «կերակրել է» օրվա իշխանությունների չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների եւ այլ չար բաների մասին հեքիաթներով, այսօր դարձել է ինքն իր ասածների թիվ մեկ հերքողը: Ամուլսարի կաշառքով լիցենզիաների մասին էր խոսում, հիմա պարզվեց, որ չի եղել ոչ մի կաշառք եւ ոչ մի կեղծ լիցենզիա, բնապահպանությունից էր խոսում, հիմա պարզվեց, որ չկա նման խնդիր: Ավելին, դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով պետական բյուջեից 400․000 դոլար մսխեց դա ապացուցելու համար։ Իսկ օրերս Նիկոլը հրահանգեց փակել Բաղրամյան 19-ի դարպասները “հպարտ” քաղաքացիների առաջ ու ոստիկանական բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար։ Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի եւ ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի եւ դա կարեւոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր եւ այլն։

Եզրահանգում՝ մենք , նախկին իշխանությունը, ճիշտ էինք մեր որոշումներում, չկար դրանցում ոչ մի կոռուպցիոն գործարք, չկար ոչ մի կեղծ լիցենզիա եւ չարաշահում, և դու, Նիկոլ-վարչապետ, քո ընդդիմադիր գործունեության ընթացքում մարդկանց խաբել ես ստով ու կեղծիքով,․ տարիներ շարունակ մարդկանց մանիպուլացրել ես եւ եկել իշխանության։ Եթե մենք՝ որպես նախկին իշխանություն, կոռումպացված էինք, ինչպես ժամանակին կոկորդդ էիր պատռում, գոռալով այդ մասին, ուրեմն դու եւս կոռումպացված ես, որովհետեւ այսօր նույն որոշումն ընդունեցիր, ինչ նախկին իշխանությունը: Ու սա այն դեպքն է, որ այս երկընտրանքի մեջ չկա քեզ համար չարյաց փոքրագույն, քանզի ինքդ ես չարիք դարձել երկրի համար»:

դիտվել է 486 անգամ
Լրահոս
Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am