Երևանի քաղաքապետի արդարացումներից մեր հոգսերը չեն թեթևանում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ ՉԵՆ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ
Երկիր մոլորակում կյանքի առաջացումն ու տարբեր տեսակի կենդանի էակների կողմից կարիքները հոգալուն ուղղված ջանքերը աղբի առաջացման պատճառ դարձան:
Քաղաքի տարբեր հատվածներում աղբն այնքան է մնում աղբարկղերում, որ գարշահոտություն է տարածվում: Մարդիկ այս տապին ստիպված պատուհանները փակ են պահում, քանի որ հոտը և ճանճերը մարդկանց հանգիստ չեն տալիս: Մայրերը երեխաներին գեղեցիկ կառուցած բակերում արգելում են խաղալ:
Ամառվա շոգին տևակա ժամանակ աղբարկղերում և դրանցից դուրս մնացած աղբը հիվանդությունների առաջացման ու տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Աղբը նպաստում է վարակիչ հիվանդությունների զարգացմանը: Այսօր Երևանի և մարզերի տարբեր բժշկական հաստատություններ են դիմում բազմաթիվ քաղաքացիների աղիքային վարակների կապակցությամբ:
Աղիքային վարակների գործում աղբը առանցքային դեր ունի: Աղբի կուտակումների պատճառով առաջացել են ճանճերի կուտակում, միջատների կուտակում, կրծողների կուտակում, նաև թափառող կենդանիների կուտակում:
Նախորդ հոդվածում խոսում էինք պոլիէթիլենային տոպրակների և պլաստմասե նյութերի վնասակարության մասին: Ցավոք սրտի, պլաստմասե նյութերի հաստությունն այնպիսին է, որ նույնիսկ թաղվելու, էլ չեմ խոսում փողոցներում գետնին շպրտած լինելու դեպքում ևս վնաս են պատճառում միջավայրին, քանի որ դանդաղ քայքայման և նավթային նյութերի պարունակման պատճառով կարող են թաղման վայրում կամ գետնին ընկած վիճակում տապին առաջացնել լատեքս, որը ստորգետնյա ջրեր ներթափանցելով՝ մուտք կգործի նույնիսկ մարդկանց սննդային շղթա:
Պլաստիկե աղբի պատճառով քառաջացած հիվանդություններից տարեկան մինչև 1 մլն մարդ է մահանում ողջ աշխարհում: Այդ հիվանդությունների թվում հետազոտվողները նշում են քաղցկեղը, մալարիան և դիարեան: Եվ քանի որ այսօր այս իշխանափոխությունից հետո մեր քաղաքը մնացել է բարձիթողի վիճակում, ես որպես բժիշկ հորդորում ու կոչ եմ անում մեր բնակիչներին՝ լինել առավել ուշադիր և առավել զգոն՝ քիչ օգտագործել պլաստմասե տարաներով ըմպելիքներ և սնունդ, չօգտագործել աղբը թափելուց պոլիէթիլենային տոպրակներ:
Բոլորս օրերս ականատես եղանք վարչապետ – քաղաքապետ լայվին, որտեղ նրանք երկու ժամից ավելի փորձում էին պատճառներ գտնել՝ աղբահանության շուրջ ստեղծված խայտառակ վիճակի համար: Քաղաքապետն արդարանում էր, թե <<Սանիթեք>> ընկերությունը խիստ անբարեխիղճ է մոտենում իր պարտականություններին, սակայն ընդծենք, որ նման արդարացումներից մեր հոգսերը չեն թեթևանում, և եթե <<Սանիթեքը>> չի կարողանում իր գործը կատարել, կարելի է գտնել հարցի այլ լուծում, առավել ևս որ պետական բոլոր լծակներն իրենց ձեռքում են: Եվ հարցը արմատապես և արդյունավետ կերպով լուծելու փոխարեն իշխանությունները՝ հանձինս ոստիկանության, բերման են ենթարկում երևույթի դեմ բողոքողներին և ակցիաներ կազմակերպողներին

Գրել է Նունե Ներսիսյանը

դիտվել է 376 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am