Հինգ խորհուրդ Փաշինյանին ինչպես չդառնալ հայկական «Կերենսկի»

Ամուլսարի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սրնթացորեն կորցնել իր լեգիտիմությունը, այսպես կոչված «հեղափոխական ամբոխի» և նրա շահերը ներկայացնող «հեղափոխական քաղաքական» ֆրոնդայի, կամ, հասարակ լեզվով ասաց, այդ քաղաքական դասի մոտ:

Արսեն Խառատյանի կոչը ուղված ԱԺ-ում Փաշինյանի թիմակիցների մի մասին, դուրս գալ «Իմ քայլը» դաշինքից և ձևավորել, այսպես կոչված «կանաչների» պատգամավորական ֆրակցիա, կամ խումբ, ցույց է տալիս, որ այս ֆրոնդայի «դրսի» կուրատորները, պատրաստվում են «խաչ քաշել» Փաշինյանի վրա, փորձ անելով ձևավորել «նոր հեղափոխական թիմ», ով վերջապես ամբողջովին կիրականացնի այն, ինչ նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ:

Եթե Փաշինյանը հապաղի, ապա նա կարող է հայտնվել այն վիճակում, ինչ որ եղավ 1917-ին Ռուսաստանում Կերենսկու հետ:

Կարճ համեմատական Փաշինյանի և Կերենսկու միջև նմանությունների վերաբերյալ

Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով, Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը:

Ինչպես հայտնի է Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար, 1905-ից , «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին», շատ նման էր մեր 2008-ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ նա ձեռբակալվեց ցարական իշխանությունների կողմից: Մեկուկես տարի կալանքից հետո, դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էր թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տերորի կողմնակից «էսերների» շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների/ՀՅԴ/-ի շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին իշխանությանից:

Կերենսկին սոցիալիստ էր և չեր սիրում հարուստ բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին քաղաքացիներին,- բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես մեծամասամբ, համնկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21 դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարում սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնն հաշվի առնելով կարող ենք արձանագրել , որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին:

Կերենսկին ատում էր ցարական կիսա -բուրժուական, կիսա ֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին ռեժիմը, այն համարելով քրեա-օլիգարխիկ:

1917-ի փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը դարձավ հենց Կերենսկին: Այդ հեղափոխությունը ռուս հասարակության համար անսպասելի էր, սակայն շատ սպասված: Իսկ հեղափոխության գլխավոր կարգախոսն էր «Սերը և համերաշխությունը»: Այն համարվում էր բուրժուա- դեմոկրատայկան, սակայն իր բնույթով հակաբուրժուական էր:Քանզի ռուսները բուրժուաներին չէին սիրում: 2018-ի հայկական ապրիլյան հեղափոխությունը նույնպես համարվում էր բուրժուա-դեմոկրատական, սակայն իր բնույթով հակաօլիգարխիկ էր, քանզի Հայաստանում օլիգարխները նույնպես սիրելի չեն: Իսկ հեղափոխության կարգախոսն էլ շատ նման էր ռուսների փետրվարյան հեղափոխության կարգախոսին:

1917- մարտին ողջ ռուս հասարակությունը ուղակի պաշտում էր Կերենսկիին, նրան համարելով «Ռուսաստանի արևը», «գյուղացիների ազատագրիչ»: Կերենսկին «լողանում էր » այդ փառքի մեջ: Նա փորձում էր նմանվել հասարակ մարդուն, մերժում էր, «պարոն» ձևակերպումը, այն փոխարինելով «ընկերով»: Նա իր ելույթներով հիպնոզացնում էր ամբոխին և դրանով գրավում նրանց սերը: Նրան այդպես էլ անվանում էին ,- «ռուսական հեղափոխության սիրեկանը»: Համաձայնվեք, որ այս ամենը ատ է հիշեցնում նաև Նիկոլին:

 

Ինչու՞ Կերենսկին վերջնաարդյունքում ձախողվեց և կորցրեց իշխանությունը

Կերենսկին վարչապետ դառնալուց առաջ , հանդես գալիս արմատական հեղափոխական հռետորաբանությամբ: Սակայն վարչապետ դառնալուց հետո, հասկացավ, որ պետական համակարգում պետք է օգտագործել նաև նախկին ցարական ռեժիմի չինովնիկների փորձը:

Մի կողմից նա տնային կալանք նշանակեց Նիկոլայ 2-ին, տուրգ տալով հեղափոխական ամբոխին, մյուս կողմից, նա բանակի գլխավոր շտաբի պետ նշանակեց գեներալ Կորնիլովին, որպեսզի հենարան ունենա նաև նախկին ռեժիմի ներկայացուցիչների մոտ:

Կերենսկին ուզում էր սինթեզել հեղափոխական արժեքները նախկին պրոֆեսիոնալ կադրերի հետ: Սակայն Նիկոլայ 2- ին կալանավորելուց հետո, նա կորցրեց իր վստահությունը ու ամենա կարևորը,- հարգանքը, պետական կառավարման համակարգում, քանզի այստեղ չեն սիրում թագավորասպան գործիչներին սկզբունքորեն: Իսկ Կորնիլովին նշանակելով բանակի շտաբի պետի պաշտոնում, նա կորցրեց հեղինակությունը հեղափոխական ամբոխի մոտ:

Նիկոլայ 2-ին կալանավորելով, նա իր մուռն էր հանում «արյունոտ կիրակիի» համար, սակայն դրա պատճառով կորցրեց հարգանքը ողջ պետական համակարգի մոտ: Ավելին, այդ քայլով նա բացեց քաղաքական գործնթացների «պանդորայի արկղը», քանզի ցարական ռեժիմի ուժերն էլ սկսեցին վերհիշել նախկին հեղափոխական ուժերի ահաբեկչությունները: Այս վեճի մեջ, արդեն հնարավոր չեր կոմպրոմիսային դիրքերը պահպանել: Այս ժամանակի մասին հրաշալի նկարագրել է հանրահայտ Վլադիմիր Նաբոկովը:

«Պանդորայի արկղի» բացումից հետո, ռուսական քաղաքական դասը բաժանվեց հիմնականում երկու մասի, - ցարական ռեժիմի կողմնակիցների ու արմատական հեղափոխականների, որի դերում էին այն ժամանակվա բոլշևիկները/ նրանց «Սասնա Ծռերը», «բնապահպանները», «սորոսականները» և այլն/:

Արդյունքում, այդ հակամարտությունը այնքան թեժացավ, որ երկու կողմն էլ Կերենսկուց պահանջում եին «կողմնորոշվել»:

Կերենսկին չկարողացավ դա և վերջնաարդյունքում հայտնվեց , ռուսական ասացվածքի դիպուկ բնորոշմամբ, «Свой среди чужих, чужой среди своих» վիճակում և ստիպված եղալ, թողնել իշխանությունը:

Սակայն Կերենսկին, պատմականորեն միայն իշխանությունը չկորցրեց, այլև նպաստեց ռուսական քաղաքացիական պատերազմի առաջացմանը: Եվ այդ իմաստով նա ճակատագրորեն խիստ բացասական դեր կատարեց Ռուսաստանի համար:

 

Ամփոփենք Կերենսկու գլխավոր սխալը

Նա ուզում էր սինթեզել հեղափոխական արժեքները նախկին ռեժիմի կադրերով, ինչը ճիշտ էր: Սակայն Նիկոլայ 2-ի կալանավորումով նա, փաստացի խաչ քաշեց իր հեղինակության վրա պետական բյուրոկրատիայի, բանակի, զինվորականների, երկրի գործարար վերնախավի մոտ: Այսինքն այն շերտի մոտ, ովքեր երկրի զարգացման շոքեքաշի դեր են կատարում: Իսկ այդ միջավայրում լեգիտիմություն չունեցող երկրի ղեկավարը, չի կարող երկիրը առանց ցնցումների ղեկավարել:

Մյուս կողմից, նա չեր կարող անցնել ամբողջովին արմատական հեղափոխականների կողմը, քանզի, սովորաբար նրանք ղեկավարվում են «դրսից» և հետապնդում են մեծամասամբ հակապետական շահեր:

Ռուս բոլշևիկները 1917-ին, ղեկավարվում էին գերմանական հետախուզական կենտրոնի կողմից, նպատակը, Ռուսաստանին Գերմանիայի հետ պատերազմից դուրս բերելն էր և ռուսական պետական համակարգը փլուզելը: Այդ նպատակի համար, գերմանացիները նույնիսկ իրենց լրտես-բոլշևիկների համար նոր կարգախոս եին ստեղծել,-«Превратим войну империалистическую, в войну гражданскую»:

Նույնը կատարում եին հայ բոլշևիկները Հայաստանում, 1920 թվականին, երբ հայտարարում եին, որ «քեմալական կարմիր Թուրքիան այլևս հայ աշխատավոր և հպարտ ժողովրդի թշնամին չե»:

Հայ թրքաբոլշևիկները նույնպես կառավարվում եին «դրսից»,- Մոսկվայից և Անկարայից:

Իսպանացի հեղափոխականները 1933 թվականին նույնպես ղեկավարվում եին Մոսկվայից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի արմատական հեղափոխականները հիմնականում ղեկավարվում են «դրսից» և սովորաբար, իրենց առաքելությունը հակապետական բնույթ է ունենում:

Ահա թե ինչու, Կերենսկին, դառնալով երկրի վարչապետ, չեր կարող հենվեր արմատական հեղափոխականներ՝բոլշևիկների վրա:

Եթե նա մնար իր իսկ կողմից հռչակաց «Սիրո և համերաշխության» կարգախոսի թիրույթում, ապա նա իշխանությունը չեր կորցնի և արմատականները իշխանության չեին գա:

Հետագայում, օրինակ 20 դարի վերջում, կոմունիզմի փլուզման արդյունքում, բոլոր հեղափոխականները «թավշյա» բնույթ կրեցին: քանզի,ֆրանսիական և ռուսական հեղափոխությունները դասերը հաշվի եին առնվել:

Ինչու՞ Գամսախուրդիան 7 ամսում կորցրեց իշխանությունը: Որոհետև այդ դասերը անտեսեց: Նույնը Էլչիբեյի օրինակն էր, ով չհասկացավ, որ պատերազմի ժամանակ, ներքաղաքական բախումներից պետք էր խուսափեր:

 

Հինգ խորհուրդ Փաշինյանին ինչպես չդառնալ հայկական «Կերենսկի»

Խորհուրդ առաջին

Նիկոլ, Ամուլսարի հարցում, դու ուշացել ես: Այս հարցը դիր հանրաքվեի և փորձիր հիմնավորել, որ առանց այս նախագծի երկիրը լուրջ իմիջային կորուստ կարող է արձանագրել: Որի արդյունքում ոչ միայն մարդկանց կենսամակարդակը չի կարող բարձրանալ, այլև կարող է առաջանալ լրացուցիչ անվտանգության հարցեր:

Եթե այս հարցում, կոշտ ձևով դեմ գնաս «հեղափոխական ամբոխի» դեմ, ապա վերջնաարդյունքում կպարտվես:

Խորհուրդ երկրորդ

ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ այս վերաբերմունքը փոխիր: Միգուցե, «հեղափոխական ամբոխը» քեզ այս հարցում ծափահարում է: Սակայն, հավատա, որ պետական համակարգի, բիզնես վերնախավի, զինվորականների և ղարաբաղյան վերնախավի մեծ մասի մոտ դու դարձել ես ոչ լեգիտիմ: Սակայն պետության շարժիչ ուժը, նրանք են, այլ ոչ թե երկրի ամբոխն է, և նրան օգտագործող և «դրսից» կառավարվող ֆրոնդան: Հավատա, որ եթե այս հարցում քո դիրքորոշումը փոխես, ապա քո վիճակը , թե երկրի ներսում, և թե «դրսում» էապես կլավանա:

Խորհուրդ երրորդ

Դաթարի փնովել նախկին իշխանություններին, հանրապետականներին: Միգուցե նրանք շատ սխալներ են կատարել, սակայն նրանց կադրային բանկը, անհամեմատելի է քո կադրային բանկի հետ:

Նրանց անընդհատ փնովելով, դու արդեն հանրության լուրջ հատվածի մոտ դրական ակցիա չես հավաքում:

Խորհուրդ չորրորդ

Դաթարեցրու նախկին չինովնիկների, զինվորականների հետապնդման գործնթացը: Այս ամենից, ոչ մի օգուտ չես ստանալու, սակայն երկրում բարոյահոգեբանական վիճակը մնալու է կեղտոտված: Արդյունքում, հանրության մի մասի համար լինելու ես թշնամի, իսկ մյուս մասի համար ոչ վճռական: Կերենսկին, հենց դրա համար վերջնաարդյունքում վատ ավարտեց իր կարյերան:

Խորհուրդ հինգերրորդ

Դաթարեցրու Ղարաբաղի հանդեպ քո այս վերաբերմունքը: Ղարաբաղցիները կարող են լինել , և լավ ու ազնիվ գործնկերներ, և ճիշտ հակառակը: Ճիշտ հակառակի դեպքում, ոչ դու, ոչ էլ Հայաստանն ու Ղարաբաղը չեն շահելու: Փոխարենը շահելու են նույն «դրսի» ուժերն ու նրանց ներկայացուցիչները Հայաստանում:

Եթե այս հինգ խորհուրդները չանտեսես, ապա կխուսափես Կերենսկու ճակատագրից, որի վերջնաարդյունքում, երկրի համար, բոլորիս համար էլ լավ կլինի, բացառությամբ, իհարկե «դրսի» ուժերի և նրանց ներկայացուցիչների:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am