Ի՞նչ կապ կա Սորոսի, Բոլթոնի, Ամուլսարի ու թրքաբոլշևիկների միջև

Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ ինքն իրեն մտցրեց փակուղի և հիմա քաղում է սեփական սխալ որոշումների պտուղները։ Խոսքը, մասնավորապես, Ամուլսարի մասին է։

Ամուլսարի պատմությունն այնքան «թթվեց», որ ինչպիսի որոշում էլ նա կայացներ, միևնույն է խնդիրներ էին առաջանալու։ Եվ առաջացան։ Ամուլսարն ընամենն առիթ էր, պատրվակ, որպեսզի հեղափոխության թրքաբոլշևիկյան թևը կամ «կանաչները» լեգիտիմ հնարավորություն ստանան իրենց գիծն առաջ տանել՝ ժողովրդին բնապահպանական աղետով վախեցնելով ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ վախեցրին, թե բա ատոմակայանը պետք է փակել, որ բնապահպանական աղետ չլինի, մինչդեռ ատոմակայանը փակելուց հետո ... բնապահպանական աղետ եղավ, քանզի հսկայական քանակի ծառեր կտրվեցին, բնությունը տուժեց, և ամենացավալին՝ էներգետիկ ճգնաժամի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթեցին Հայաստանից, այսինքն՝ «բնապահպանների» ահազանգերի արդյունքում մեզ մոտ սպիտակ եղեռն եղավ, բայց ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս։ Ինչպես որ պատասխան չի տալիս «մուտիլովչիկ» Խաչիկ Ստամբոլցյանը, ով կոկորդ էր պատռում, որ պետք է «Նաիրիտը» փակել, որպեսզի փրկվենք, բայց իրականում պետք էր ոչ թե «Նաիրիտը» փակել, այլ գործարանն արդիականացնել ու մենեջմենտը բարելավել։

Այս ամենը մարդիկ ժամանակի ընթացքում հասկացան, բայց արդեն ուշ էր, քանզի մարդիկ արդեն հեռացել էին, ծառերը կտրվել էին, իսկ «Նաիրիտը»՝ թալանվել։

Ամուլսարն ամլացրեց «թավշյա» հեղափոխությանը

Փաշինյանն Ամուլսարի պահով ընտրեց ռացիոնալ ու հակապոպուլիստական տարբերակը։ Ու հիմա նյարդայնացած հետևում է, թե ինչպես են իր հեղափոխական երբեմնի թիմակիցները «մուտիլովկաներով» զբաղվում՝ իր իսկ նախկին մեթոդներով (Փաշինյանին «կանաչները» մեղադրում են «Լիդիանից» կաշառք ստանալու, կոռուպցիոն գործարքի գնալու և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանելու մեջ, այսինքն՝ ստում են, որպեսզի էմոցիա փախցնեն ամբոխից. ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։

Վարչապետ դառնալու սկզբնական փուլում Փաշինյանը մտածում էր, որ հանքի աշխատանքների դադարեցումը որևէ խնդիր չի առաջացնի տնտեսության համար, քանզի անկեղծորեն համոզված էր, որ հեղափոխությունից հետո ներդրումները վարար գետի պես հոսելու են «նոր Հայաստան», իսկ այդ դեպքում մի հանք այս կողմ, մի հանք այն կողմ, խնդիր չէ։ Սակայն այդպես չեղավ։

Փաշինյանը որոշ ժամանակ անց հասկացավ, որ հեղափոխությունը և հեղափոխական տեխնոլոգիաները (ճանապարհ փակելը) տնտեսության զարգացման համար ոչ թե խթան են, այլ խոչընդոտ։ Նա նաև հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե բրենդ է, այլ հակաբրենդ ներդրումների համար, քանի որ կապիտալն աղմուկ չի սիրում։

Նա տեսավ, որ էքսցենտրիկ ու պոպուլիստական քաղաքականության պատճառով ներդրումներ չեն գալիս, բայց շուտով գալիս է իրական արդյունքներ ապահովելու և հաշվետվություն տալու ժամանակը. «լայվերով» ու «գիդությամբ» մարդկանց երկար ժամանակ չես կերակրի։

Փաշինյանի համար հիմա ամեն մի լուման կարևոր է, քանզի տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ Ամուլսարի հանքի շահագործման ապօրինի դադարեցումը ուժեղ հարված է հասցրել մեր երկրի ներդրումային միջավայրին ու իմիջին։ Բողոքավորները հիմա փաստորեն պահանջում են «փողոցի» պարտադրանքով ոչնչացնել տնտեսությունը՝ հանուն «կանաչ» շահերի։

Ահա այս պայմաններում նա որոշում է թույլ տալ հանքի շահագործումը, ինչի արդյունքում ամերիկյան «կանաչով» «կանաչություն» անողները բացահայտորեն դուրս են գալիս իր դեմ։ Ամուլսարը, սակայն, առիթ էր «կանաչով» աշխատողների համար, այլ ոչ թե պատճառ, որպեսզի դուրս գան Փաշինյանի դեմ (բնապահպանությունն այս կոկորդ պատռողներին ամենավերջինն է հետաքրքրում, եթե չասենք ՝ ընդհանրապես չի հետաքրքրում)։

Սառցաբեկորի երևացող մասն է Ամուլսարը, իսկ տակը աշխարհաքաղաքական մեծ խաղ է, որի մանրադրամը Հայաստանն է։

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Երբ աշխարհը կենտրոնացած էր Վենեսուելլայի դեպքերի վրա, ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսը այդ պահին հանկարծ հիշեց Հայաստանի մասին՝ հայտարարելով, որ պետք է աջակցեն «թավշյա» հեղափոխությանը և օժանդակեն հայկական երիտասարդ ժողովրդավարությանը։ Դա իրականում նշանակում էր, որ պետք է աջակցեն Հայաստանի տնտեսության քայքայմանը, որպեսզի մեզ մոտ ոչ միայն Ամուլսարի հանքը, այլ որևէ այլ բան չաշխատի, մեր երկիրը թուլանա, բանակը չկարողանա պահել իր մարտունակությունը ու հնազանդորեն կատարի աշխարհաքաղաքական խաղերի սպասարկու–մանրադրամի դերը։

Սորոսի հայտարարությանը նախորդել էր ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ՝ Դավոսում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույց ժամանակ Բոլթոնը խոսել էր Հայաստանին ցուցաբերվելիք տնտեսական օժանդակության մասին՝ անուղղակիորեն հաստատելով, որ իր հովանու ներքո տեղի ունեցող Արցախի հարցով բանակցությունները «Տարածքներ՝ բաց կոմունիկացիաների ու փողի դիմաց» բանաձևի շրջանակներում են վարվում։

Փաշինյանը մի պահ մտավ բոլթոնյան խաղի մեջ, հետո վախից հետ քաշվեց, բայց վերջնական «չէ»–ն չի ասել՝ այդպիսով նյարդայնացնելով աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին՝ ՌԴ–ին, ԱՄՆ–ին, ԵՄ–ին, ինչպես նաև մեր բարեկամ Իրանին։

Քեռի Սեմը գալիս է իր ապրանքի հետևից

«Թավշյա» հեղափոխությունը հընթացս ձեռք բերեց արտաքին փայատերեր, որոնք հետհեղափոխական Հայաստանում սկսեցին օրակարգ թելադրել՝ օգտվելով իշխանության եկածների դատարկությունից։

Հիմա արտաքին փայատերերը բաց պատերազմ են հայտարարում Փաշինյանին, քանզի նա իր վերջնական և ամբողջական «այո»–ն չի ասում Բոլթոնի պլանին, այսինքն՝ հակառուսական ու հակաիրանական վեկտորին սպասարկելու համար արագացված քայլեր չի իրականացնում։ Իսկ դա նշանակում է, որ շուտով «Ազատություն» ռադիոկայանը Նիկոլի պաշտոնական լրատվամիջոցից կամաց–կամաց վերածվելու է նրան «կանաչ» ու բոլթոնյան դիրքերից քննադատող լրատվամիջոցի։

Եթե մենք քննադատում ենք Փաշինյանին ներքին ու արտաքին քաղաքականության մեջ հայաստանակենտրոն գիծ չբռնելու, հեղափոխության օրերին հռչակած սկզբունքներին դավաճանելու համար (սիրո և հանդուրժողոկանության ապահովում, վենդետտաներ չանելու պատրաստակամություն, մերիտոկրատիայի ձևավորում և այլն), ապա դրսից եկած «կանաչով» հեղափոխությանն աջակցած «կանաչները» և նրանց կից «ռազմահայրենասերները» ճիշտ հակառակը՝ Նիկոլին, ըստ էության, մեղադրում են սահակաշվիլիական ոճով հակառուսական գիծ չբռնելու, Հայաստանում քաղաքական վենդետտաների միջոցով արյան բաղնիքներ չսարքելու, տնտեսությունը չկազմալուծելու և տոտալ կուլակաթափություն չանելու մեջ, այսինքն՝ «կանաչ» նեոբոլշևիկություն չանելու մեջ։

Ռուս բոլշևիկներից մինչև հայ «կանաչ» թրքաբոլշևիկներ

Փաշինյանը դարձել է յուրայինների և օտարների մեջ հավասարապես օտար։

Հայաստանակենտրոն և պետականամետ ուժերը նրան մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ սարքելու, ներքին թշնամանքի ու ատելության քաղաքականություն վարելու, Արցախի մասով սխալ գիծ ունենալու, էժանագին պոպուլիզմով զբաղվելու, արտաքին քաղաքականության մեջ էկլեկտիկ և դիլետանտ ճանապարհով գնալու և նմանատիպ այլ բաների համար։ Իսկ ահա հեղափոխության, այսպես կոչված, արմատական թևի ներկայացուցիչները՝ «ռազմահայերնասեր կանաչները», նրան, փաստացի, մեղադրում են մեր երկիրն արագ չկազմաքանդելու մեջ։ Վերջիններս ՀՀ–ում առաջ են մղում թուրք–ադրբեջանական գիծը ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին 1917–ին դավաճանաբար պաշտպանում Ռուսաստանի հակառակորդ Գերմանիայի շահերը՝ թաքնվելով ամբոխահաճո լոզունգների տակ։

Ինչպես հայտնի է, 1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան ռուսական ճակատը կազմալուծելու և Անտանտայի բլոկը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) թուլացնելու համար որոշեց ֆինասավորել բոլշևիկներին, որոնց առաքելությունը Ռուսաստանը հեղափոխության միջոցով ներսից պայթեցնելն ու Գերմանիայի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելն էր։

Բոլշևիկները հայտարարեցին, որ իրենք իմպերիալիստական պատերազմն ուզում են վերածել քաղաքացիականի, որպեսզի ռուս մուժիկին հող հասնի, բանվորին՝ գործարան, իսկ խրճիթներին բաժին հասնի խաղաղությունը։ Սակայն ճիշտ հակառակը եղավ հետագայում։ Ռուսաստանը սովի մատնվեց, միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին կամ հայտնվեցին բանտերում։ Ամբոխը ուշ հասկացավ, որ իրեն խաբել են։

Երկու քարի արանքում. ինչպես կհեռանա Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն այժմ հայտնվել է երկու քարի արանքում։

Մեր տնաբույծ բոլշևիկների ֆունկցիան կատարում են թուրք–ադրբեջանական շահերի ներկայացուցիչները, որոնք թաքնված են «ռազմահայրենասերների», «բնապահպանների», «քաղաքացիականների» և այլ դիմակների տակ։ Նրանցից շատերը և «կանաչների» քարոզի տակ ընկած «ազնիվ քյարփինջները», բնականաբար, չեն էլ հասկանում, որ ծառայում են ԱՄՆ տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի շահերին ու կարող են նույնիսկ ֆինանսավորվել ադրբեջանական նավթադոլարներով, բայց դրանից նրանց վարքագծի հակապետական բնույթը չի փոխվում։

Դաժան իրականությունն այն է, որ Նիկոլը նաև թրքաբոլշևիկ «կանաչների» օգնությամբ հեղափոխություն արեց, ու հիմա նրան հաշիվ–պահանջագիր են ներկայացնում։ Հաշիվ–պահանջագիր, որի շրջանակներում մեր տնտեսությունը պետք է կազմալուծվի, ռուսական բազան Հայաստանից հեռացվի, Հայաստանը թուրքական նախագծերում որպես մանրադրամ օգտագործվի, Արցախի մասով քիրվայական գիծը մինչև վերջ տարվի և այլն։ Փաշինյանը, սակայն, չի կարող գնալ այդ ճանապարհով, քանզի վախենում է, որ կկորցնի աթոռը։

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ նա արդեն կորցրել է աթոռը։ Հիմա նա վարչապետ է զուտ իներցիայի շնորհիվ։ Այդ իներցիան կպահպանվի այնքան ժամանակ, մինչև որ հանրությունը չգտնի այլընտրանքը։

Լուրջ փոփոխությունները սարերի հետևում չեն։ Պայքարը լուրջ է լինելու, գինը՝ շատ թանկ։ Նիկոլն ընդամենն աթոռապահի ֆունկցիա է կատարում, բայց առայժմ կարող է մասնակցել իշխանափոխության գործընթացին որպես սուբյեկտ։ Հետո ուշ կլինի ու նա գործըթնացներին կհետևի ընդամենը որպես օբյեկտ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am