Սեյրան Սարոյանը՝ Մանվելի, Նիկոլի և նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

 
Հրապարակը գրում է. Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն Էջմիածնի իր շքեղ տանն ասուլիս էր հրավիրել: Մինչ այդ լուր էր հրապարակվել, որ Սարոյանի տանը իրավապահները գործողություններ են կատարել, մարդիկ են բերման ենթարկվել, Սարոյանն էլ հասցրել է փախչել, ըստ ոստիկանության տեղեկությունների՝ «փողի բազար» է եղել։ Ասուլիսի հենց սկզբում Սարոյանը հերքեց լուրը՝ «մթոմ ես շատ կարամ քայլեմ, մի բան էլ փախնեմ»,- ասաց նա։ «Հրապարակը» հետաքրքրվեց, թե որ մասով է հերքում, վիճաբանությո՞ւն չի եղել, թե՞ ոստիկաններ չեն եկել, Սարոյանը երկուսն էլ հերքեց՝ ասելով, որ իր բարեկամներն են հավաքված եղել տանը։ Ասուլիսի ժամանակ նա հերթով պատասխանեց բոլոր աղմկոտ հարցերին։ Ներկայացնում ենք դրանցից ամենաուշագրավները։

Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին


«Էդ Ստամբուլյան կոնվենցիա ա, թե ինչ ա․ նախ՝ էդ հակասահմանադրական օրենք ա: Մեր Սահմանադրության մեջ գրած ա, որ ես էս տան պապան եմ, իմ կնիկ Լիան էլ մաման ա։ Իմ տղերքը պապա էլ ունեն, մամա էլ ունեն. հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը»,- պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ասաց Սարոյանն ու հավելեց․ «Այսինքն, պատկերացնո՞ւմ ես, երկու տղա ունենան, ասեն՝ պապան եկավ, պապա-1, պապա-2: Պապան պիտի էթա երեխա վերցի պահի կամ երկու մամաներ, լավ, էդ ի՞նչ է, արա, խայտառակ չենք»:
Բայց չէ՞ որ ՀՀԿ-ի օրոք է ստորագրվել կոնվենցիան։
«Տո ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք։ Արա, թող թո ապրեն իրանց համար, ո՞վ է խանգարել: Որ ասենք՝ հանգիստ ապրել են էսքան վախտ, ո՞վ է խանգարել դրանց, անպայման պիտի է՞ս էլ հարամենք, տունն էլ, ընտանի՞քն էլ հարամենք, է հետո՞: Եվրոպացին սենց ասեց՝ տո ջայնամ չասեց, խո պլեն չե՞նք դրանց ձեռը»:

Փաշինյանի հետ Մանվելի հարցով խոսել է, էլի պիտի խոսի

«Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում՝ խայտառակ լինենք»։ Սարոյանն ասաց՝ Փաշինյանն ասել է, որ կա քննություն, բժշկություն, ու եթե իրոք վիճակը վատ լինի, կփորձեն ուրիշ լուծում տալ։ Ասաց, որ 1 տարի առաջ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ իր պնդումները, թե նա «տուշոնկա գողացող է», շոկի մեջ լինելու արդյունք է եղել, այժմ նոր հանգամանքներ են ի հայտ եղել, որի արդյունքում գնահատականներ տալու համար ինքը սպասում է դատավճռին։ Սարոյանը նույն կարծիքին էր նաեւ Քոչարյանի գործի վերաբերյալ․ ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխեն, ու նա գա տուն, չի փախչի։ Երբ լրագրողներն օրինակ բերեցին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանին, որն այս պահին հետախուզման մեջ է, ապա նաեւ՝ Միհրան Պողոսյանին, որին ՌԴ-ն չի արտահանձնում, Սեյրան Սարոյանն ասաց, որ նրանք ոչ թե փախել են, այլ գնացել՝ չեն եկել։

Սարոյանը՝ Մարտի 1-ի մասին

Լրագրողները հետաքրքրվեցին Մարտի 1-ի գործից, Օգանովսկու, BBC-ի տեղեկատվությունից: Սարոյանը պատասխանեց. «Չի կարա ըտենց բան լինի: Պահ, մթոմ դուք չգիդիք: Ուղղակի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ… հիշո՞ւմ եք, երկու տարի առաջ ես Կարմենի մոտ հարցազրույց տվեցի, այ, էդ մի տեղը բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ թողինք եկանք տուն, մենք տնից դուրս չենք եկել, թե չէ հիմա էդ էլ էին կապել մեզի, քրքրել էին հիմա մեզ»:

Սարոյանն ասաց, որ ինքն ու Մանվել Գրիգորյանն այդ դեպքերի ժամանակ ոչ մի կերպ չեն խառնվել. «Սաղ շառը կգցեին մեր երկուսի վրեն»: Երբ Ռոբերտ Քոչարյանը «Երկրապահի» հետ հանդիպման է գնացել, Մանվել Գրիգորյանը չի գնացել այդ հանդիպմանը. «Արդեն ես հասկացել էի, թե մեր գլխին ինչ էին ուզում սարքեին… Ես չգիտեմ՝ BBC-ն ինչ ասեց, ինչ չասեց, մենք մթոմ Ամերիկայի՞ց ենք եկել: Ես եմ թազա եկել, խոմ սաղդ չե՞ք եկել:
Սաղն էլ Երեւանում են եղել, հիմա ի՞նչ խաբենք իրար: Դուք որտե՞ղ էիք, չէի՞ք նկարում սաղ»: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին վերաբերող հարցին՝ Սեյրան Սարոյանը հայտարարեց․ «Մենք թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք, չէ՞»: «Հրապարակը» հարցրեց՝ Դո՞ւք էլ եք արել հեղափոխություն, նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»: Երբ հիշեցրին, որ նա Սերժ Սարգսյանին վարչապետ էր ընտրում, Սարոյանը պատասխանեց, թե էն ժամանակ «բացի Սերժից ո՞վ կար»: Իսկ թե հետո ինչու ընտրեց Փաշինյանին, պատասխանեց. «Որովհետեւ ժողովուրդն ըտենց էր ուզում, ժողովուրդն ասաց՝ էս աթոռները թողեք՝ գնացեք քելեք, ասեինք՝ չէ, էսի պապուս աթոռն է, չե՞մ տալիս»:

Հարցին՝ փաստորեն, Դո՞ւք էլ էիք իշխանափոխությանը կողմ, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Ամբողջ ազգը երբ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում…»:

Մանվելը հա՛մ ԳԱԻ-ի պետ էր, հա՛մ գեներալ

Հարցին՝ Էջմիածնում իր օրոք վախի մթնոլորտ չի՞ եղել՝ Սարոյանն ընդունեց. «Եղել է, ո՞նց չի եղել… Այ մարդ, հլը հիմա հարցրեք, թե ինչ վիճակ է: Դրա համար ով որտեղ ուզում՝ ավտոները քաշում կանգնցնում է: Լա՞վ է: Դե որ լավ է, թող անեն, մի հատ Մանվել հա՛մ ԳԱԻ-ի պետ էր աշխատում, հա՛մ գեներալ։ Մանվելի միակ չեպեն գիտե՞ս ինչն էր, որ տենար նառուշենի է անում, ավտոյի զալատնիկներն իջացնում էր»։ Ի՞նչ իրավունքով։ «Գեներալի իրավունքով։ Մանվելն ինքն իրան վերապահում էր, որ դու խախտում չանես: Դու էլ կարաս՝ տենաս ես խախտում եմ անում, գաս իմ զալատնիկներն իջացնես, քեզ էլ կասենք՝ զալատնիկ, նկար»,- կատակեց գեներալը: Նրան հարցրինք նաեւ ներքաղաքական իրավիճակի մասին՝ հիշեցնելով իր ելույթներից մեկը, երբ ասում էր, որ «եթե Նիկոլը չլնի, ես ո՞ւմ հետ ընդդիմություն անեմ, Աշոտյանից ի՞նչ ընդդիմություն»․ հարցրինք՝ հիմա Աշոտյանը լա՞վ ընդդիմություն է, իսկ Նիկոլը լա՞վ վարչապետ է։

«Տեղերով են փոխվել, առաջ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն ա քլնգում»։ Լա՞վ է քլնգում՝ հարցրինք։ «Վատ չի»,- պատասխանեց Սարոյանը։ Նաեւ խոսեց Սուրիկ Խաչատրյանի մասին։ «Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում ա` Փարիզում, շատ ծանր սրտի վիրահատություն ա տարել եւ շատ վատ վիճակում ա: Իրոք շատ վատ ա, թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, մեղք ա, մինչեւ այժմ կոմայից դուրս չի եկել»,- ասաց Սարոյանը:

դիտվել է 505 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am