Փաշինյանի «Լիսաբոնը»

Բոլթոնի պլանին առնվազն «ոչ» չասող, «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Երևանին, Ստեփանակերտին և Բաքվին» դեմագոգիկ բանաձևն առաջ քաշող ու միաժամանակ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացող Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական արեալի ներկայացուցիչ է։

Փաշինյանը պոպուլիստ է և փորձում է դուր գալ այն լսարանին, որի առաջ ելույթ է ունենում, բայց միաժամանակ ներծծված է քիրվայական կոդերով։

Նրա իշխանությունը Տեր–Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է, բայց՝ առանց դոկտրինյոր մտածողության։ Սա ՀՀՇ–ի վերադարձն է գռեհիկ տարբերակով։

Փաշինյանը գրեթե ամենուր և ամեն հարցում կրկնում է 1–ին նախագահին։ «Մարտի 1»–ի հարցով նա նույնիսկ դարձել է Տեր–Պետրոսյանի քաղաքական փաստաբանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա նա դեռ չի գրել իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը» և չի էլ գրի, քանզի դոկտրինյոր չէ, բայց, միևնույն է, կրկնում է Տեր–Պետրոսյանի անցած ուղին։

Այսպես, օրերս տեղի ունեցած ստեփանակերտյան իր ելույթի ժամանակ Փաշինյանը «Միացո՛ւմ» էր գոռում (որպեսզի դրանից 1 օր անց ԱԳՆ–ի միջոցով Ալիևին հանգստացնի, թե բա՝ բան էր, ասացի, լուրջ մի՛ ընդունիր, և որպեսզի դրանից 4 օր անց «սելֆի» անի «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևը քարոզող ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի արձանի հետ)։

Պետք է հիշեցնել, որ 1996թ. նախագահական տխրահռչակ ընտրությունների քարոզչության փուլում Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրապետության հրապարակում «Միացո՛ւմ» էր գոռում ձայնագրված ծափերով ուղեկցվող հանրահավաքի ժամանակ։ Դրանից հետո՝ դեկտեմբերին, եղավ Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ հնչեց նախագահողի հայտարարությունը։ Ըստ այդմ՝ ԼՂՀ–ն համարվում էր Ադրբեջանի մաս՝ ինքնավարության բարձր աստիճանով։ Տեր–Պետրոսյանը «վետո» կիրառեց Լիսաբոնում, բայց հետո վերադարձավ Հայաստան ու սկսեց քարոզել, թե բա՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, «Սերգո ջանը» լավ չի ապրելու։ Իսկ լուծումը Տեր–Պետրոսյանը տեսնում էր «փուլային» տարբերակով, որը լիսաբոնյան գագաթնաժողովում նախագահողի հայտարարության գործնական կիրառությունն էր ու ճանապարհային քարտեզը։ Ասել է թե՝ «Միացո՛ւմ» գոռալուց մինչև Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով տեսնելը մեկ քայլ է։ Մեկ քայլ է նաև հրաժարական ներկայացնելը։

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միացո՛ւմ» է գոռում՝ զուգահեբար դավադիր պատերազմ հրահրողներ Արցախում փնտրելով, Արցախի 1–ին ու Հայաստանի 2–րդ նախագահին շինծու մեղադրանքով կալանավորելով, հակաղարաբաղցիական քարոզ իրականացնելով, պատերազմն անցած զինվորականներին վարկաբեկելով, ապա ակամայից ասոցիացիաներ են առաջանում, և սպասում ես «ժողովրդի» վարչապետի «Լիսաբոնին»։

7or.am

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am