Չինարին չի գնդակոծվի միայն այն դեպքում, եթե Օդունդաղ սարի բոլոր դիրքերը վերցրած լինենք. պահեստազորի գնդապետ.Tert.am

Պաշտպանության նախարարությունը պետք է 140 հեկտար հողատարածքի ձեռքբերման վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրի, հայտնի՝ արդյոք այն այլևս մեր կրակի ներքո է, այնտեղ մարդիկ կարող են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ պարզաբանելով, որ այս հարցի պատասխանից միայն կարող է պարզ լինել՝ Չինարիում գնդակոծություն կարող է լինել, թե ոչ:

«Հարցի պատասխանից պարզ կլինի, թե մենք ինչ բարձունքներ ենք վերցրել, եթե 140 հեկտարը մշակովի հող է դառնալու, ու դու գնում ես, գործ ես անում, դա արդեն կարող է նշանակել, որ հարակից այգիների, դաշտավայրի վրա հակառակորդն այլևս չի կրակելու, և դա նշանակում է՝ դու ամբողջ շրջակա բարձրունքները վերցրել ես, և խոսքն այդ պարագայում չի կարող միայն 140 հեկտարին վերաբերել»,- նշեց նա:

Հայկ Նահապետյանի խոսքով ՝ ծառայությունից տարբեր պատրվակով նախկինում խուսափած պաշտոնյաները Չինարիի վերաբերյալ մտքեր են բարբաջում, բայց դա իրենց գործը չէ, ռազմական գերատեսչությունը պետք է հստակ պատկերը ներկայացնի:

«Հակառակորդն այդ տարածում ունի գերիշխող դիրք բոլոր ուղղություններով, Օդունդաղ սարը փռված սար է, երկու մարզի վրա իշխում է, մեր դիրքերը դրա տակ են, ես այդ բանակային կորպուսում եմ ծառայել, լավ գիտեմ, հիմա եթե ասում են՝ այլևս Չինարին չի գնդակոծվելու, դա միայն կարող է լինել այն պարագայում, եթե շատ ավելի ձեռքբերում ենք ունեցել, քան գրվում է: Չինարին, Կոթին հակառակորդի ափի մեջ էր. կային վայրեր, որոնք մշտապես գնդակոծվում էին՝ մանկապարտեզ, դպրոց, խանութ, հիմա գյուղացիներին հարցրեք, տեսեք` ինչ են անում»,- նշեց նա:

Հայկ Նահապետյանն ասաց, որ այդ ուղղությամբ հակառակորդի բոլոր դիրքերը վերցնելու պարագայում միայն հնարավոր կլինի պնդել, թե Չինարին այլևս չի գնդակոծվի:

դիտվել է 291 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am