Այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով պաշտպանը՝ դատարանին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 22-ին, շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությունը։

Գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել նրանց անմեղությունը։ Դատախազություն էլ պահանջում է ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։


Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժող կողմը։ Նրանք պահանջում են մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ նշանակել առավել խիստ պատիժներ:

Այսօրվա դատական նիստում տուժող Լևոն Ղազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը առարկություններ ներկայացրեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի հայտարարությունը, թե իրենց վրա «շառ են արել», հեռուստատեսությամբ հայտարարել են, թե իրենք են կատարել տվյալ արարքն ու այդ կարծիքն են սերմանել:

Ամբաստանյալը շեշտել է, թե իրենց համար էլ ցանկալի է, որ Լևոն Ղազարյանի ու մյուս տուժողների ծնողներն իմանան՝ ով է իրականում կատարել սպանությունները:

Երեմ Սարգսյանը նշեց՝ եթե ամբաստանյալի հայտարարությունն անկեղծ էր, տուժող կողմը իրավունք ուներ ակնկալելու, որ ամբաստանյալները կնպաստեին իրականությունը բացահայտելուն, սակայն այդպես չի եղել: Պաշտպանն անդրադարձավ նաև մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու՝ պաշտպանական կողմի միջնորդություններին՝ դրանք համարելով անհիմն: Ապացույցները իրենց համակցության մեջ, ըստ Սարգսյանի, հաստատում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, հետևաբար՝ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Գործով մեղադրողի ու տուժողի իրավահաջորդի ներկայացրած առարկությունների դեմ իր առարկությունները ներկայացրեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։

Անդրադառնալով Երեմ Սարգսյանի կողմից Սարգիս Գրիգորյանի հայտարարության մեջբերմանն ու ամբաստանյալների՝ ցուցմունքներ չտալու վերաբերյալ արված մեկնաբանությանը՝ Լ. Սահակյանը տարակուսեց. «Մենք իրականությունը բացահայտո՞ղ ենք»՝ նկատի ունենալով, որ հանցագործությունը լիարժեք բացահայտելը համապատասխան մարմինների՛ պարտականությունն է:

Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Այլ մարդ չեն գտել, այս երեք հոգուն են բերել, տուժողներն էլ ֆիքսվել են այս երեքի վրա»:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ մեղադրանքի հիմքում դրվել են, կարծես թե, «շատ ապացույցներ», բայց մեծ քանակը դեռ չի նշանակում, որ ապացույցները թույլատրելի, վերաբերելի են ու հիմնավորում են երեք ամբաստանյալների մեղավորությունը:

Սահակյանը հնչեցրեց վարկած՝ Սարգիս Հախանումյանի բնակարանում հայտնաբերված թղթի վերաբերյալ, որի վրա Լևոն Ղազարյանին սպասարկող մեքենաների համարներն էին ձեռագիր նշված: Երեմ Սարգսյանը, ինչպես նաև մեղադրանքի կողմը այդ թուղթը համարում են ամբաստանյալների մեղավորությունը հաստատող կարևոր ապացույցներից մեկը, սակայն ըստ Լ. Սահակյանի՝ քրեական գործում առկա է օպերատիվ տեղեկություն, որ տվյալ դեպքից առաջ հարձակում է եղել երեք ամբաստանյալներից մեկի նկատմամբ, նրա կյանքը վտանգի է ենթարկվել ու եղել է շարունակական վտանգի տակ:

Այսօրվա դատական նիստում Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» ԲԿ-ից տրված տեղեկանքի պատճենը՝ Վահան Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ: Համաձայն տեղեկանքի՝ Վահան Հակոբյանը հնարավոր է՝ լուրջ հիվանդություն ունի, որի լիակատար ախտորոշումն ու բուժումը ՀՀ-ում անհնար են:

Պաշտպանը տեղեկանքի բնօրինակը չուներ, նշեց, որ բնօրինակը գտնվում է ՔԿՀ-ում: Դատարանը որոշեց գրությամբ դիմել ՔԿՀ ու պահանջել հիշյալ տեղեկանքի բնօրինակը:

Լուսինե Սահակյանը նշեց՝ որպես իրավաբան՝ այդ տեղեկանքը ներկայացնելով՝ միանգամից պիտի միջնորդեր փոխել իր պաշտպանյալ Վահան Հակոբյանի խափանման միջոցն ու նրան անհապաղ ազատ արձակել՝ առողջական խնդրի հետ կապված: Սակայն պաշտպանը նման միջնորդություն չարեց.

«Վստահ եմ՝ այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ… Իմ պաշտպանյալը կարդարացվի, ազատ կարձակվի ու կգնա այն երկիրը, որտեղ բուժում կստանա»,- ասաց նա։

Ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», հայտարարեց. «Ես վերջին շրջանում օրվա 24 ժամը անտանելի ցավերի մեջ եմ, ոսկորներս ցավում են… Խնդրում եմ՝ ուշադիր եղեք…»:

«Ծըգլ» մականունով հայտնի ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն էլ ի պատասխան Երեմ Սարգսյանի խոսքի, թե գործով վկաները ճանաչել են ամբաստանյալներին, նշեց, որ իրենց ոչ մի վկա չի ճանաչել դատարանում, իսկ նախաքննության ընթացքում ճանաչման գործողությունները կատարվել են օրենքի խախտումներով:

Սարգիս Գրիգորյանը նաև մի զավեշտալի դեպք պատմեց։ Ամբաստանյալի խոսքով՝ ԱԱԾ–ում փորձել են իրենց վրա բարդել 2015թ. մարտի 30-ին Չարբախում մահափորձի դեպքը, այն դեպքում, երբ իրենց ազատությունից զրկել են ավելի վաղ՝ 2015 թվականի մարտի 23-ին:

Այս գործում «շատ գաղտնիքներ կան»՝ ասաց ամբաստանյալը՝ հորդորելով, որ դատարանը ուշադիր լինի: «Շուտվանից են ուզեցել սենց մի բանի մեջ մեզ գցեն… Շուտվանից են մեր վրա աշխատել…»,- ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հաստատեց Գրիգորյանի ներկայացրած փաստարկները. «Չգիտես ինչու՝ կենտրոնացած են եղել իր պաշտպանյալների վրա. նրանք գտնվել են ԱԱԾ-ում, իսկ նրանց դեմ մեղադրական ցուցմունք են տվել, իբր նրանք այդ նույն ժամանակ կատարել են մեկ այլ մահափորձ»,- ասաց փաստաբանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի 2018թ. օգոստոսի 27-ի դատավճռով՝ «Գաստիկ» մականունով հայտնի Վահան Հակոբյանը, «Ծըգլ» մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ «Տլե» մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 18 տարի ժամկետով ազատազրկման:

«Երրորդմասցի Լյովիկը», նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում:

Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծըգլ»), ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am