Սկսվեց հրթիռների կիրառումը․ Պուտինի հակաքայլին սպասելիս

ԱՄՆ-ը առաջին անգամ հայտարարել է, որ առաջին ցամաքային հրթիռն է փորձարկել Ռուսաստանի հետ պայմանագրից դուրս գալուց հետո:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 18-ին փորձարկել է հրթիռը Կալիֆորնիայի Սան Նիկոլաս կղզում։ Պենտագոնի հայտարարությունում նաև ասված է, որ հրթիռը, անցնելով ավելի քան 500 կիլոմետր, խոցել է թիրախը։
Հիշեցնենք, Միացյալ Նահանգները օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս եկավ 1987 թվականին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև կնքված Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրից, որով արգելվում էին 500-ից մինչև 5 հազար 500 կիլոմետր հեռահարության ցամաքային և բալիստիկ հրթիռները:

Դեռ այս տարվա հունվարի կեսերից հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները սկսելու է փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը:

Տարեսկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձել էր այս թեմային, նկատելով, թե Վաշինգտոնը հունվարի 15-ին ժնևյան խորհրդակցություններին վերջնաժամկետ էր ներկայացրել՝ պահանջելով Մոսկվայից ոչնչացնել ամերիկյան կողմի կարծիքով պայմանագիրը խախտող հրթիռային համալիրները։

Ռուսական կողմը հենց ամերիկյան կողմին մեղադրեց պայմանագիրը տապալելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս անցած տարի հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Մոսկվային մեղադրել էր պայմանագիրը խախտելու մեջ և 60 օր էր տվել խախտումը վերացնելու համար։

Պաշտոնական Մոսկվան մեղադրանքը չի ընդունում։

Նկատենք, որ այդ պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման 500-ից մինչև 5,5 հազար կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռներ․ կողմերը պարտավորվել են ոչնչացնել միջին՝ 1000-5500 կիլոմետր, և փոքր՝ 500-1000 կիլոմետր հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ և թևավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաև չարտադրել, չփորձարկել և չծավալել նման հրթիռներ ապագայում:

Մինչդեռ Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը թաքցնում է «Իսկանդեր Մ» հրթիռների 9М729 համալիրի իրական հզորությունը, և պահանջում է ոչնչացնել այդ հրթիռները, քանի որ դրանք խախտում են դեռևս 1987 թվականին ստորագրված պայմանագրի պահանջը։ Վաշինգտոնը համարում է, որ այդ բալիստիկ հրթիռն ունի ավելի մեծ հեռահարություն։

Մոսկվան հայտարարել էր, թե այս պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես «սառը պատերազմի» տարիներին էր, և չի լինի միջազգային իրավական դաշտ այդ մրցավազքը վերահսկելու և կանգնեցնելու համար։

Երկու օր առաջ պաշտոնական Մոսկվան ուշագրավ ուղերձ հղեց ԱՄՆ-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է երկխոսության Միացյալ Նահանգների հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների հարցով՝ չնայած Վաշինգտոնը դուրս է եկել համապատասխան պայմանագրից: «Մենք նախկինի պես դուռը բաց ենք թողնում»,- ասել է Շոյգուն:

Մոսկվան այժմ հավաստիացնում է, որ Ռուսաստանը նման կարգի հրթիռներ Եվրոպայում չի տեղակայի, քանի դեռ այնտեղ չեն հայտնվի ամերիկյան հրթիռներ, նույնը՝ ասիական տարածաշրջանում:

Ամեն դեպքում՝ «գնացքը շարժվեց»․ ԱՄՆ-ը առաջին ցամաքային հրթիռը փորձարկեց Ռուսաստանի հետ պայմանագրից դուրս գալուց հետո։
Ինչպիսի՞ն կլինի Պուտինի հակաքայլը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2901 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am