Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից ու շատ մարդիկ դուրս են գալու վարչապետի երեկվա ելույթից հետո. Ջերմուկի բնակիչ
Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել են Ամուլսարի տարածքում հերթապահություն իրականացնողները։
Նրանց խոսքով՝ իրենց վրդոհվեցրել է այն, որ վարչապետն այսօր ասում է դեռ մի քանի տարի առաջ մենք հիմնված ենք եղել փաստերի վրա, առաջնորդվել ենք փաստերով. «Մեկ տարի առաջ ինքը փաստերով չի առաջնորդվել, այլ ժողովրդի կարծիքով ու ժողովրդի պահանջով։ Սերժը փաստացի, օրենքով ընտրվեց վարչապետ, բայց ժողովուրդը դա չուզեց, փաստը չնդունեց, ելավ ոտքի ասաց չենք ուզում ու եղավ այնպես, ոնց որ ժողովուրդն էր ուզում։ Հիմա նույն բանն է, փաստեր–փաստեր, ի՞նչ փաստեր, փաստը ժողովուրն է ու ժողովուրդը չի ուզում»,– ասացին հերթապահություն իրականացնեղները։
Ներկաներից մեկն էլ ասաց, որ ինքը Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից է ու այսօր դիմում է գրելու, դուրս գա:
«Շատ–շաը մարդիկ դուրս են գալու երեկվա իր ելույթից հետո։ Ոչ մի բանով չի տարբերվում նախկինը ներկայից»,– ասաց Ամուլ սարի տարածքում հերթապահություն իրականացոնող՝ Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը։